10/06/2013 12:25
«Դատավորների դեպքում գործում է իրար խաթրին չկպնելու պրակտիկան»
Այսօր 100-ից ավելի փաստաբաններ միացել են Վճռաբեկ դատարանի կամայականությունների դեմ փաստաբանների նախաձեռնած գործադուլին:
Դատադուլի մասնակից փաստաբան Ալբերտ Քարամյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Վճռաբեկ դատարանի դերը շատ կարևոր է, սակայն ինքը Վճռաբեկ դիմելիս անգամ կասկածում է, որ իր հայցադիմումը կկարդան: «Դատավորների դեպքում գործում է իրար «խաթրին»՝ նախորդների կայացրած վճիռներին չկպնելու պրակտիկան: Այնինչ, Վճռաբեկը պետք է իր տեղում լինի, վերջ դնի կամայականություններին: Պետք է խորհուրդ լինի, որ իրենց արդարադատությունը գործով ապացուցած դատավորների ընտրի Վճռաբեկի դատավոր լինելու համար: Ինչո՞ւ պետք է մեկ տարի աշխատող քննիչը հոխորտա, որ թող դատավարը կպնի գործին, տես ինչ կանեմ: Պետք է նաև դատախազության դերը իջեցվի, ողջ համակարգը նրանից կախված վիճակում է, Վճռաբեկի անորոշ պահանջները պետք է վերացվեն, բոլոր գործերը վարույթ ընդունվեն, որ քաղաքացիները իմանան, որ իրենց հարցը լուծվեց օրենքով»,-ասաց նա:
Նա նշեց, որ մասնակցել է անցյալ տարվա դատադուլին, սակայն այն էական փոփոխություն չի բերել: «Իրենց ձեռնտու չի, չեն ցանկանում, որ որոշումները օրինական լինեն, որովհետև հաճախ անգամ իրենք իրենց նախադեպերը չեն կիրառում, ոնց ձեռնտու է, այնպես են անում»,-ասաց նա: