10/06/2013 13:33
Փաստաբան. Դատական համակարգում սոսկալի վիճակ է
Փաստաբանների երկօրյա գործադուլի մասնակից, փաստաբան Անի Թորոսյանի խոսքով՝ դատական համակարգում սոսկալի վիճակ է, դատարանները հեռացել են իրենց բուն գործառույթից:
«Քրեական գործերով կայացրած վճիռների կայունությունը կազմում է 97 %: Նախորդ տարի հայտարարվեց, որ մենք հետևողական ենք պայքարելու, ավելին, չենք հանդուժելու վճռի հետևանքով ոչ մի խաթարված ճակատագիր, դատավորի անգործություն և չհիմնավորված գործունեություն»,-ասաց նա:
Ա. Թոորոսյանի խոսքով՝ անհիմն է նաև այն, որ դատավորները ծանրաբեռնված են և չեն կարողանում որոշումներ կայացնել: «Մեր Վճռաբեկ դատարանը արդյունավետ չի աշխատում, և պետք է աշխատենք այնպես, որ հետ վերադառնա հասարակության կորած հավատը նրա նկատմամբ»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ «Նախորդ տարվա դատադուլից հետո ճգնաժամը խորացել է»