10/06/2013 12:59
«Նախորդ տարվա դատադուլից հետո ճգնաժամը խորացել է»
«2012 թ. ՀՀ մի շարք փաստաբանների բողոքի ակցիան որևէ արդյունք չտվեց, և որևէ դրական տեղաշարժ չկա, ավելին, առկա ճգնաժամը խորացել է»,- այսօր մի խումբ փաստաբաների կողմից նախաձեռնած գործադուլի ժամանակ հայտարարեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
«Նույն օրը փաստաբանների հանձնախումբը բաց նամակ ներկայացրեց Վճռաբեկ դատարանին, որում հանգամանորեն առկա էին մեր պահանջները և դրանց օրինական պատճառաբանությունները, սակայն որևէ դրական տեղաշարժ չկա: Դատարանը երկակի ստանդարտներ է կիրառում, հակասական որոշումներ են կայացվում, տարբեր գործերով ընդունվում են իրար հակասող որոշումներ: Վճռաբեկ դատարանը շեղվել է իր սահմանված ուղուց»,-ասաց նա:
Լ. Սիմոնյանի խոսքով՝ փաստաբանները հայտարարել էին, որ մասնակիցները դիմելու են նորանոր ակցիաների, եթե գործադուլից հետո դրական փոփոխություններ չլինեն, և հավատարիմ մնալով անցյալ տարվա գործադուլի պահանջներին, իրենք հայտարարում են, որ գործադուլ են անում: «Գործադուլի նպատակը իշխանության բոլոր ճյուղերին ուշադրությունը հրավիրելն է այս խնդրին»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ «Դատավորների դեպքում գործում է իրար խաթրին չկպնելու պրակտիկան»