10/06/2013 13:48
«Վճռաբեկի որոշումները պետք է պատճառաբանված լինեն»
«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փաստաբանների գործադուլի ընթացքում քննարկվող հարցի վերաբերյալ մնում է իր դիրքորոշմանը: Վճռաբեկի որոշումները պետք է պատճառաբանված լինեն, սակայն իրականում այդ պատճառաբանությունները ձևական բնույթ են կրում»,-այս մասին այսօր փաստաբանների երկօրյա գործադուլի ժամանակ ասաց ՄԻՊ տեղակալ Գենյա Պետրոսյանը: Նրա խոսքով՝ Վճռաբեկ դատարանը չի պատճառաբանում, թե ինչու բողոքը վարույթ ընդունվեց կամ ոչ, և առաջանում է իրավական անկանխատեսելիության իրավիճակ, որը գնալով ավելի է խորանում:
Դատական դեպարտամենտի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանի խոսքով՝ պետք է նկատի ունենալ, որ պետք էր սպասել, թե ինչ է ներառվել դատական բարեփոխումների փաթեթում, նոր միայն դատադուլ իրականցնել: «Եկեք համբերենք, և մեր գործողությունների սլաքը օրենսդրական բարեփոխումների ոլորտ ուղղենք»,-ասաց նա:
Փաստաբանների ակցիայի մասնակիցների մեջ կային մարդիկ, ովքեր բողոքեցին, որ հստակություն չկա ելույթներում և անհրաժեշտ փաստարկները չեն ներկայացվում, այնուհետև հեռացան քննարկման դահլիճից:
Նախորդող հրապարակում՝ Փաստաբան. Դատական համակարգում սոսկալի վիճակ է