11/06/2013 16:14
Ջհանգիրյանը` հարցաքննության մասին. Ես մեծ մարդ եմ, հեքիաթների չեմ հավատում
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Aysor.am-ի թղթակցի հարցին` արդյոք ինքը կանչվել է հարցաքննության, նշեց.
«Ես մեծ մարդ եմ, հեքիաթների չեմ հավատում», և անջատեց հեռախոսը:
Նշենք, որ Panorama.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Ջհանգիրյանը Գորիսի դեպքերի գործով Զինվորական դատախազի հանձնարարությամբ կանչվել է Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն հարցաքննության:
Պատճառը Գ. Ջհանգիրյանի` «Օրակարգ» թերթին տված հարցազրույցում հայտարարությունն էր. «Ծանրագույն հանցագործություն է տեղի ունեցել, մեկը սպանվել է, բանակի հրամանատարը ծանր վիրավորվել է, այլ վիրավորներ էլ կան, ես վստահ եմ: Նաև կարծում եմ, որ երկուսը չեն վիրավոր, իմ տեղեկատվությամբ` վիրավորների թիվն ավելի շատ է»:
Հիշեցնենք, որ Գորիսում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, որի ժամանակ հնչել են կրակոցներ, Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից մահացել է, իսկ նրա եղբայրը` գնդապետ Արտակ Բուդաղյանը տեղափոխվել է հոսպիտալ: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը ևս հրազենային վնասվածքով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Նախորդող հրապարակում` Ն. Աբրահամյանը «Գորիսի» ԲԿ-ից տեղափոխվել է Երևան
Գնդապետ Բուդաղյանը կրկին վիրահատվել է. Նրա մարմնից ևս մեկ գնդակ են հանել