13/06/2013 11:27
Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի
Այսօր Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանը հայցային վաղեմության հիմքով մերժեց Դավիթ Սանասարյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի:
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Դ. Սանասարյանը հայց էր ներկայացրել` պահանջելով հատուցել իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը: Ռ. Հայրապետյանը Nouvelles d’ Armenie ամսագրին տված հարցազրույցում «այ ճիճու», «մինչև մահ վախենալու են ինձանից» արտահայտություններ էր արել:
Նախորդող հրապարակում` Ռուբեն Հայրապետյանից պահանջում են ներողություն խնդրել