17/06/2013 17:18
Վ. Սեդրակյան. Հայրիկյանի հետ անձնական թշնամանք չունեի
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը խնդրեց դատարանին իրեն թույլ տալ լրացուցիչ ցուցմուքներ տալ:
«Ընդունենք, ասել եմ, որ գնա և վախեցրու Պարույր Հայրիկյանին, ես այդպես էլ չհասկացա, որը պետք է լիներ իմ դրդապատճառը, դուք ասացիք իմ խաղադրուքյների մասին, սակայն բաց դատավարություն է, և հայտնի չէ, ինչ եզրակացություններ կարող էին անել մարդիկ:
Պ. Հայրիկյանը՝ թեկնածությունը առաջադրելուց հետո, դիմել էր բոլորին, որ օգնեն իրեն ընտրագրավը մոըւծել, այսինքն՝ ֆինանսական շահ չկա, չկա ազգակցական կապ, ես չեմ ասում, որ շատ գիրք կարդացած մարդ եմ, սակայն հանցագործությունը առանց դրադապատճառի ինչպե՞ս է լինում: Ես Պ. Հայրիկյանի հետ անձնական թշնամանք չունեի, եթե հրաշք լիներ, որ հինգ տոկոսը հաղթահարեի, հրաշք կլիներ: Ես դրադպատճառ չեմ ունեցել: Կա՞ որևէ պատճառ, որ սրանից հետո ես պետք է դատարանում անցկացնեմ»,- ասաց նա:
Վ. Սեդրակյանի փաստաբան Ալեքսնադր Սիրունյանը միջնորդեց խափանման միջոց ընտրել գրավը՝ ընդ որում թույլատրել այն անշարժ գույքով վճարել:
«ՔԿՀ բժշկական ծառայության կողմից ախտորոշված քրոնիկական հեպատիտի մասին տեղեկանք է առկա, որ Վ. Սեդրակայնը ունի կայուն ընտանիք, երկու անչափահաս երեխա»,- ասաց նա:
Դատավորը առարկեց, որ բժշկական փաստաթղթերի հետ կապված որոշ տեխնիկական սխալներ էին առկա, և ողջամիտ չէ, որ նրանք բնօրինակը կարողանան ներկայացնել տասնհինգ րոպեում: Ա. Սիրունյանը հինգ րոպե ընդմիջում խնդրեց:
Վ. Սեդրակյանը նշեց, որ ողջամիտ չէ, որ գնան բերեն, հրաժարվեց իր միջնորդությունից «զուտ այդ թղթերի պատճառով»:
Ամբաստանյալներ Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը ժամանակ խնդրեցին ցուցմուքն տալու:
Դատարանը բավարարեց միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը կկայան հունիսի 20-ին: