19/06/2013 13:56
Հայրիկյանի հագուստը գնդակի մուտքային անցքեր չունի
«Սիրունյան» իրավաբանական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է հետևյալը. «Երեկվա դատական նիստի ընթացքում զննվեցին Պարույր Հայրիկյանի հագուստները: Պարզվեց, որ մարմնի աջ մասում երկրորդ հրազենային վնասվածքի հատվածում վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը և ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր չունեն...»։
Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի ընթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը:
Նախորդող հրապարակումներ՝ Վ. Սեդրակյան. Հայրիկյանի հետ անձնական թշնամանք չունեի
Վարդան Սեդրակյանը ցուցմունք տվեց. Նա խնդրում է փոխել խափանման միջոցը