20/06/2013 18:38
Խ. Պողոսյան. Մինչև ցուցմունքը չստորագրվեց, ինձ այլ խուց չտեղափոխեցին
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարաչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությունը:
Շարունակվեց ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի նախաքննական ցուցմունքների հրապարակումը: Վարդան Սեդրակյանը առերես հարացքննության ժամանակ ցուցմուքն չի տվել: Խ. Պողոսյանի և Պ. Հայրիկյանի առերես հարացքննության ժամանակ նա նշել է, որ ցանկանում է, որ հարցաքննությանը մասնակցի Լ. Բաղդասարյանը, ով էլ ստորագրել է իր փոխարեն, քանի որ իր ձեռքը չի աշխատում:
Պ. Հայրիկյանը ասել է, որ Խ. Պողոսյանի ցուցմունքը իրեն բովանդակային առումով հասկանալի է, սակայն «անկհայտ սուտ է ասում, որ վախեցնելու նպատակ է ունեցել, նա ի սկզբանե ուզեցել է ինձ սպանել, նա մոտեցել է ինձ և իմ կրծքի ուղղությամբ կրակեց մինչև մեկ մետր հեռավորության վրա: Ինչու՞ արձակեց երկրորդ կրակոցը, եթե վախեցնում էր, ինչու համար էր կիրառվում խլացուցիչ մեխանիզմ, նա եթե վախեցնելու նպատակ ուներ, կարող էր կրակել մեքենայիս վրա հեռվից, ես տեսա նրա դեմքը և միանշանակ կճանաչեի, եթե կենդանի մնայի, նման պարագայում վախեցնող մարդը ինչո՞ւ պետք է նման ռսիկի գրան և ինձ կենդանի թողներ: Դա բացառվում է, ես Աստծո կամքով կենդանի մնացի, ինչը մարդասպանին ձեռնտու չէ, նա ինձ սպանելու նպատակ ուներ»,- ասաց Հայրիկյանը:
Հարցին` այդ ժամանակ ինչ-որ գրել եք, ձեր կամքո՞վ եք գրել, Խ. Պողոսյանը ասաց.
«Չէ, տպել են, բերել են, գիտեք, թե ոնց է լինում, Վ. Սեդրակյանի հետ կապված մասերը սաղ սուտ է, ինչ տալիս եմ դատարանում ցուցմունք, ճիշտը դա է` դուք դա ինձանից լավ գիտեք, ստիպե՞լ եք: Նստած է Պ. Հայրիկյանի ներկայացուցիչը, ինձ ո՞նց ներկայացրեցին, իմ հետ խոսալուց առերեսումը կիսատ է մնացել, դուք գնացել եք, դրանից հետո մենք մինչև դատարան հանդիպել ենք: Դուք լավ գիտեք, դա ո՞նց է լինում, մինչև դա չստորագրվեց, մեկուսարանի իմ խուցը չփոխվեց:
Այսօր ձեր հայտարարություն չանելը ինչի՞ հետ է կապված, հետագայում ես զենքի ու այլ բաների մասին հայտարարություն կանեմ, որովհետև ուզում եմ ամեն ինչ արդար լինի»,- ասաց նա:
Դատախազ Արամ Ամիրզադյանի հավաստմամբ` ինքը ճշտել է, որ այդ օրը իրենից ոչ մի անալիզ չի վերցվելու, ո՞րն էր պատճառը դատական նիստին չներկայանալու:
«Ասել եմ, գալու են ինձ հետազոտեն, ինձ հետազոտում է բժիշկը, որովհետև մեկուսարանում բժիշկը ասում է, գնա ապարատը բեր, ասում է` չկա, ես չգիտեմ, ինչու չեկավ բժիշկը, իսկ այդ բժիշկը իմ շաքարը չափել է՝ պետի տեղակալի ներկայությամբ, որ շաքարս բարձր է եղել»:
Խ. Պողոսյանը նշեց, որ ցուցմուքների վերաբերյալ «բան կա համապաատսախանում է, բան կա՝ ոչ»: Պ. Հայրիկյանի դիրքը, իրան վախեցնելու նպատակը ճիշտ է եղել, թեև ոչ մի անգամ իրեն չեն տարել տեղազննության:
Խ. Պողոսյանը նշեց, որ վատառողջ է և դժվարանում է խոսել: Վ. Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը հարցրեց, որ ինչպես կարող է Խ. Պողոսյանը Հրաչյա Աճառյանի ակցենտով ցուցմուքն տալ:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակված է հունիսի 24-ին: