21/06/2013 18:20
Ջերմոցների ավտոմատացման համակարգերը Հայաստանում պահանջարկ չունեն
Այսօր Երևանում ընթացող երկօրյա ԴիջիԹեք 6-րդ ֆորումին մասնակցում էր նաև «Պեգաս» ընկերությունը` ներկայացնելով ջերմոցների, կանաչ տարածքների, ինկուբատոր համակարգերի համար ավտոմատացման համակարգեր:
Մասնավորապես ջերմոցների համար առաջարկվում է ոռոգման, հողի խոնավության, միկրոկլիմայի չափման ավտոմատ ռեժիմ, որը նվազեցնում է մարդկային գործոնը:
Ինչպես Aysor.am-ի հետ զրույցում նշեց ընկերության ղեկավար Մանուկ Շեմցյանը, Հայաստանի ջերմոցների սեփականատարերը շատ հետաքրքրված չեն ջերոմցների ավոտմատացման համակարգով, քանի որ նախընտրում են առավել էժան աշխատուժը:
Ընկերության ղեկավարը նշեց, որ ավտոմատ համակրգերը նպաստում են ջերմոցային տնտեսությունների բերքատվության ավելացմանը, քանի որ ճշգրտորեն և ժամանակին իրականացնում են անհարժեշտ աշխատանքները:
Նման համակարգերով աշխատում են Իսրայելի, Նիդերլանդների ջերմոցները, որտեղ այդ համակրագերը առավել թանկ են: Հայաստանից ընկերությունը պատվերներ չունի, աշխատում են ռուսական շուկայի հետ. Համակարգը նախատեսված է և թաղանթապատ, և ապակեպատ ջերմոցների համար: Մեկ ջերմոցի ավտոմատացման համար անհրաժեշտէ 5-10 հազար դոլար: