22/06/2013 11:25
Արտակ Բուդաղյանը 3-4 օրից դուրս կգրվի. Նա հարցաքննվել է
Արտակ Բուդաղյանը 3-4 օրից դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը: Նրա խոսքով՝ Ա. Բուդաղյանի վիճակը արդեն բավարար է գնահատվում, նա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը դուրս կգրվի հիվանդանոցից:
Ա. Բուդաղյանն արդեն հարցաքննվել է: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնեցին ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նրա խոսքով՝ Ա. Բուդաղյանը և Նիկոլայ Աբրահամյանը հարցաքննվել են որպես վկա: Այլ մանրամասներ նա չհաղորդեց, նշելով, որ ընթանում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Գորիսում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը։
Նախորդող հրապարակում՝ Գնդապետ Բուդաղյանը հնարավոր է մեկ-երկու օրից տեղափոխվի ընդհանուր բաժին
Ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը