24/06/2013 11:41
Արտակ Բուդաղյանը դուրս չի գրվել. Ստույգ ժամկետը դեռևս հայտնի չէ
Գնդապետ Արտակ Բուդաղյանը իրեն լավ է զգում, սակայն նրա դուրսգրման ստույգ ժամկետը դեռևս հայտնի չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ա. Բուդաղյանի բուժող բժիշկ Սևակ Շահբազյանը:
Նրա խոսքով` հստակ է, որ այսօր և վաղը նա դուրս չի գրվի: Հարցին` իսկ ի՞նչ հետևանքներ կունենան ստացած վնասվածքները Ա. Բուդաղյանի առողջական վիճակի վրա, նա նշեց, որ շատ հավանական է, որ որևէ հետևանք չի ունենա:
Ա. Բուդաղյանի կինը` Լուսինեն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր ամուսնու վիճակը լավ է, սակայն իրենց ասել են՝ մինչև ամսվա վերջ նկատի ունենան, որ նա կարող է հիվանդանոցում մնալ:
Ավելի վաղ Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը Aysor.am-ի թղթակցին հայտնել էր, որ Ա. Բուդաղյանը մոտակա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախորդող հրապարակում` Արտակ Բուդաղյանը 3-4 օրից դուրս կգրվի. Նա հարցաքննվել է
Գնդապետ Բուդաղյանը հնարավոր է մեկ-երկու օրից տեղափոխվի ընդհանուր բաժին
Ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը