24/06/2013 12:44
Հարցաքննվեց Ս. Հարությունյանը. Վ. Սեդրակյանը ինձ 5000 դոլար էր պարտք
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությունը: Ցուցմունք տվեց ամբաստանյալ Աամվել Հարությունյանը:
«Վ. Սեդրակյանի հետ ծանոթ եմ 2011 թ, աշխատել եմ շինարարական գործերով, այդ ընթացքում եղել է, որ ինչ-որ գործով գումար ենք պայմանավորվել, նա միշտ պակաս է ինձ տվել, կամաց-կամաց մեջս հավաքվում էր իր հանդեպ վատություն անելու ցանկությունը:
Հետո մտածում էի, իր մոտիկներից ինչ-որ բան անեի, այդ ժամանակ որոշեցի, որ նենց մարդու մի բան անել, որ աղմուկ բարձրանա: Պարույր Հայրիկյանն էլ կարար չլիներ, ուրիշ մարդ լիներ, ուղակի նա հայտնի մարդ էր: Խաչիկ Պողոսյանին ասեցի, որ սենց բան պետք է արվի, բայց չեմ մանրամասնել՝ ում, ոնց:
Դեկտեմբերին Վ. Սեդրակյանից գումար եմ ուզել, շատ եմ ուզել, նա քիչ տվեց, հետո հունվարի մեջ որոշեցի, որ մի բան պետք է անեմ, որ ստանամ իմ պակաս ստացած աշխատավարձը, որովհետև Խաչիկին էլ էի պարտք մնում, իմ հետի աշխատողներին էլ: Դրա համար հետո որոշեցի, որ Պ. Հայրիկյանը ճանաչված մարդ է, մի բան կազմակերպել, ոչ թե, իհարկե, զենքով, այլ գազային ատրճանակով, սակայն դա չկարողաացա գտնել, գիտեի, որ Խաչիկի մոտ զենք կա, փակել էինք, որ զենք է, դեմը շիշ էինք դրել, որ ձայնը չլսվի: Դրանից հետո, երբ Խաչիկի մոտ ստացվեց, որ կպել էր, ես ասացի, որ եթե մեզ բռնեն, կասենք Վարդանն է ասել, տենց էլ պայմանավորվել էինք»,-ասաց նա:
Նա հրաժարվեց որևէ հարցի պատասխանել:
Դատավորի հարցին՝ որոշել էիք վախեցնե՞լ, նա ասաց՝ ոչ, ուղղակի ուզում էի աղմուկ բարձրացնել:
Դատավորը ասաց, որ մտածում էիք կատարել ձեր պլանավորած գործողությունը, որից գումար պահանջել: Հետաքրքիր է, ի՞նչ գումար էիք ակնկալում, ասաց, որ չի պատասախանի հարցին, իսկ Վ. Սեդրակյանի՝ իրեն պարտք գումարը ինչքա՞ն է հարցին՝ պատասխանեց, որ չի հաշվել: Դատավորի հարցին՝ միգուցե դա 140 դրամ էր, նա ասաց, որ մոտ հինգ հազար դոլար է պարտք եղել:
Նա հրաժարվեց պատասխանել՝ ասել է այդ մասին Վ. Սեդրակյանին, թե ոչ: Նա որևէ քայլ չի արել այդ գումարը շորթելու համար: Դատախազ Արամ Ամիրզադյանի հարցին՝ եթե վախեցրած լինեիք, գումար շորթելու էի՞ք, նա ասաց, որ այո:
Դատախազը միջնորդեց հրապարակել Սամվել Հարությունյանի բոլոր նախաքննական ցուցմուքնները: Դատավորը թույալտրեց հրապարակել Ս. Հարությունյանի նախաքննական ցուցմուքնները: