24/06/2013 15:39
Հայրիկյանի գործ. Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությունը:
Ինչպես ավելի վաղ էինք հաղորդել դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ քննարկելու ներկայացված միջնորդությունը: Դատական կարգադրիչները ներկաներին ասացին, որ պետք է դուրս գան դատարանի դահլիճից, քանի որ այլ գործով դատական նիստ է լինելու: Արդեն դահլիճից դուրս քաղաքացիներից մեկը կարգադրիչից հետաքրքրվեց, թե ինչ նիստ է լինելու, ինչին ի պատասխան կարգադրիչն ասաց, որ կարող է լինի, կարող է՝ ոչ:
Դատավորրը դեռևս չի վերադարձել խորհրդակցական սենյակից:
Նշենք, որ ամբաստանյալ Վ. Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը միջնորդել էր Վ. Սեդրակյանի խափաման միջոցը փոխարինել ազատությունից զրկելու հետ կապ չունեցող միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում ընտրել ընտրել որպես խափանման միջոց գրավը, և որպես գրավ ընդունել Վ. Սեդրակյանի ողջ անշարժ գույքը:
Միջնորդությանը դեմ էր արտահայտվել միայն մեղադրող Արամ Ամիրզադյանը:
Նախորդող հրապարակում՝ Պ. Հայրիկյանը միջնորդեց փոխել երեք ամբաստանյալների խափանման միջոցը