08/07/2013 13:33
Աղբյուր. Ապացուցվել է` Սուրիկ Խաչատրյանի որդու արյան մեջ թմրանյութ է եղել
Aysor.am-ի տեղեկությունների համաձայն` փորձաքննությամբ ապացուցվել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի արյան մեջ եղել է թմրանյութ:
Տ. Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը դեռևս որևէ փորձաքննության պատասխան չի ստացել:
«Քննիչը 10 օրվա ընթացքում պարտավոր է ինձ տեղեկացնել փորձաքննության արդյունքի մասին: Դեռևս որևէ փորձաքննության պատասխան չեմ ստացել»,-ասաց նա:
Aysor.am-ի հարցին` իսկ այդ թեմայով խոսե՞լ եք Տ. Խաչատրյանի հետ, նա նշեց, որ իր մոտ Տ. Խաչատրյանի հետ նման թեմայով խոսելու անհրաժեշտություն չի առաջացել:
Նա նշեց, որ չի ցանկանում պատասախանել հարցին` արդյոք կա՞ն Տ. Խաչատրյանին մեղադրելու բավարար հիմքեր, նշելով, որ այդկերպ բացահայտում է իր մարտավարությունը:
«Ես ամեն ինչ կասեմ դատարանում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Գորիսում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը։
Նախորդող հրապարակում` Արայիկ Բուդաղյան. Որևէ մեկը իրավունք չունի հաշտության մասին խոսելու
Արտակ Բուդաղյանի եղբայրը` Խաչատրյանների մասին. Թուրքի նման ընտանիք է