10/07/2013 12:28
Անջելինա Ջոլին վերականգնել է մարմնի նկատմամբ ունեցած վստահությունը
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, ով մայիսին հայտարարեց, որ իրականացրել է կրծքագեղձերի հեռացման վիրահատություն, վերականգնել է իր մարմնի նկատմամբ ունեցած վստահությունը:
38-ամյա դերասանուհին Հավայի ուղևորության ընթացքում կրում էր բաց, սև մետաքսե բլուզ և նրան համապատասխան տաբատ:
Դերասանուհու վիրահատության միակ նշանը թևատակի փոքր սպիներն էին, որոնք հավանաբար մնացել են վերականգնողական վիրահատությունից հետո:
Daily Mail-ի հաղորդմամբ, Անջելինա Ջոլին ժամանել է Հավայի իր նոր կինոնկարի՝ «Անխախտը» (Unbroken), նկարահանումների համար, որոնք կտևեն մոտ 8 շաբաթ: Հավայիում նկարահանումների ժամանակ Ջոլիի հետ կլինեն Բրեդ Փիթը և երեխաները: