13/07/2013 20:02
Մոսկվայում ՀՀ քաղաքացու բեռնատարը հարվածել է ավտոբուսի. 18 զոհ կա
Այսօր կեսօրից հետո Մոսկվայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Բեռնատար մեքենան բախվել է մարդատար ավտոբուսին, որի մեջ վթարի պահին եղել է 41 մարդ: Ըստ rian.ru-ի՝ վթարի հետևանքով տեղում մահացել է 16 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, ևս երկու մարդ մահացել է հիվանդանոցում: Երկուշաբթի Մոսկվայում սգո օր է:
Ընդհանուր առմամբ՝ ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 61 մարդ:
Ըստ աղբյուրի՝ բեռնատարի վարորդը 46-ամյա ՀՀ քաղաքացի է, ով այս տարվա ընթացքում վեց անգամ ենթարկվել է վարչական տուգանքների՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար:
Նշվում է, որ վարորդը ողջ է, տեղափոխվել է հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ: