15/07/2013 14:17
Մոսկվայի վթարի մեղավորը նախկին ազատամարտիկ է, որդին՝ զոհված (Տեսանյութ)
Նոր Մոսկվայում 18 մարդու կյանք խլած խոշոր վթարի գործով ենթադրյալ մեղավոր Հրաչյա Հարությունյանը Մոսկվա էր մեկնել մահացած որդու շիրմաքարի համար գումար վաստակելու: Այս մասին НТВ-ի թղթակցի հետ զրույցում պատմել է նրա եղբայրը:
Եղբոր խոսքով՝ Հրաչյան ազատամարտիկ է և նախկինում կանտուզիա է տարել: Հրաչի 21-ամյա որդին մահացել է մեկ տարի առաջ՝ բանակում:
«Մեր ընտանիքի անդամներից որևէ մեկը չէր ցանկանա նման վնաս հասցնել: Ես վստահ եմ, որ հավանաբար, պատճառը մեքենայի արգելակներն են եղել: Նա փորձում էր ամեն բան անել, որ ոչ ոքի ոչինչ չլինի»,- ասել է Արթուր Հարությունյանը:
46-ամյա Հրաչյա Հարությունյանն ունի կին, երեխա, թոռ և տարեց հայր:
Նախորդող հրապարակում՝ Մոսկվայում 18 մարդու կյանք խլած հայազգի վարորդին չի հաջողվել հարցաքննել