16/07/2013 14:23
Մոսկվայի վթարի կասկածյալի որդին մահացել է զորացրվելուց հետո
Նոր Մոսկվայում խոշոր վթարի կասկածյալի որդին մահացել է զորացրվելուց հետո: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հերքելով այն տեղեկությունը, թե տղան մահացել է բանակում:
«Բազան ստուգել եմ: Մինչև 2005 թվականը նման անուն-ազգանունով մահացած զինվոր չգտանք: Մահվան պատճառները պարզելու համար խոսեցի քրոջ հետ, պարզվեց, որ 1991թ. ծնված Սերոբ Հրաչյայի Հարությունյանը մահացել է զորացրվելուց որոշ ժամանակ անց՝ գլխուղեղի քաղցկեղից»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ կասկածյաի որդու՝ բանակում զոհված լինելու մասին НТВ -ին տված հարցազրույցում ասել էր Հրաչյա Հարությունյանի եղբայրը, նա նաև նշել է, որ եղբայրը «կռված է»:
Արծրուն Հովհաննիսյանը այս տեղեկություն չհաստատեց՝ նշելով, որ ազատամարտիկների բազան ստուգելը բավականին բարդ գործ է:
Նախորդող հրապարակումներ՝ Մոսկվայի վթարի մեղավորը նախկին ազատամարտիկ է, որդին՝ զոհված (Տեսանյութ)
Հրաչյա Հարությունյանին դատարան են տարել իրավունքների կոպիտ ոտնահարմամբ