16/07/2013 12:04
Հայ մարդու ողբերգություն. ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը անջատում են հեռախոսը
Այսօր երկու ամիս ժամկետով կալանավորել են հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, ով Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի ենթադրյալ մեղավորն է: Հ. Հարությունյանին դատարանի դահլիճ են տարել՝ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներով: Դեպքի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ պատկան մարմիններից:
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան լրատվական բաժնից Aysor.am-ին հայտնեցին, որ իրենք որևէ բան չեն կարող հաղորդել դեպքի հետ կապված իրենց քայլերի վերաբերյալ և իրենց մոտ խորհրդակցություն է, փորձենք փոքր-ինչ ուշ: Իսկ մի փոքր ուշ մեր հեռախոսազանգերին արդեն չէին պատասխանում, հետո համարը անջատեցին:
ՀՀ ԱԳՆ-ից էլ ուղղակի ասացին՝ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում. այսքանը:
Նշենք, որ երեկ Հարությունյանը գտնվել է Բոտկինսկի հիվանդանոցում, դեղորայքային քնի մեջ, սակայն քննիչների պահանջով, բժիշկները դուրս են բերել նրան այդ վիճակից:
Նախորդող հրապարակում` Հայ վարորդին դատարան են տարել չսափրված և կանացի խալաթով (Տեսանյութ)