16/07/2013 12:26
Հրաչյա Հարությունյանին դատարան են տարել իրավունքների կոպիտ ոտնահարմամբ
Այն, որ տղամարդուն հագնցում են կանացի գունավոր խալաթ և տանում դատարան, դա արժանապատվության կոպիտ ոտնահարում է: Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամաբ ռուսական կողմի վերաբերմունքը, նման կարծիք հայտնեց փաստաբան Էդուարդ Աղաջանյանը:
«Ո՞նց կարելի է տղամարդուն կանացի խալաթով տանել դատարան, դա անընդունելի է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր երկու ամիս ժամկետով կալանավորել են հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, ով Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի ենթադրյալ մեղավորն է:
Ինչ վերաբերում է Հ. Հարությունյանին արհեստական կենսունակություն հաղորդելու միջոցով կամ դեղորայքային քնից հանելով դատարան տանելուն, ապա Է. Աղաջանյանը նկատեց, որ դրա իրավունքը բացարձակ չկա, պետք է ենթադրյալ մեղավորը վերջնականապես դուրս գար շոկային վիճակից, նոր միայն տանեին դատարան կամ հարցաքննեին:
«Մարդը գուցե չի գիտակցում, թե ինչ է կատարվում իր շուրջն ու իր հետ, շոկի մեջ է և չի հասկանում իր գործողությունները»,- ասաց փաստաբանը:
Արհեստականորեն միջամտելը նույնպես, Է. Աղաջանյանի խոսքով, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է:
Եզրափակելով խոսքը` փասատաբանը նշեց, որ այս ամենին պետք է արձագանքի ՀՀ արտոգործանարարութունը:
Նախորդող հրապարակում՝ Հայ վարորդին դատարան են տարել չսափրված և կանացի խալաթով (Տեսանյութ)