16/07/2013 12:33
«Նոր Մոսկվայում» վթարի մեղադրյալին 2 փաստաբան են տրամադրել
Մոսկվայում ՀՀ դեսպանատունը մշտական կապի մեջ է Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանների հետ՝ վերջինիս հնարավոր օժանդակություն ցուցաբերելու համար։ Հ.Հարությունյանը այժմ գտնվում է հիվանդանոցում, որտեղ, քննիչների փոխանցմամբ, հագուստի կարիք չկա։ Նոր զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնենք։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Հ. Հարությունյանին 2 փաստաբան է տրամադրվել:
Հիշեցնենք, որ այսօր երկու ամիս ժամկետով կալանավորել են հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, ով Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի ենթադրյալ մեղավորն է: Հ. Հարությունյանին դատարանի դահլիճ են տարել՝ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներով: Դեպքի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ պատկան մարմիններից:
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան լրատվական բաժնից Aysor.am-ին հայտնեցին, որ իրենք որևէ բան չեն կարող հաղորդել դեպքի հետ կապված իրենց քայլերի վերաբերյալ և իրենց մոտ խորհրդակցություն է, փորձենք փոքր-ինչ ուշ: Իսկ մի փոքր ուշ մեր հեռախոսազանգերին արդեն չէին պատասխանում, հետո համարը անջատեցին:
ՀՀ ԱԳՆ-ից էլ ուղղակի ասացին՝ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում. այսքանը:
Նախորդող հրապարակում` Հայ մարդու ողբերգություն. ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը անջատում են հեռախոսը
Հայ վարորդին դատարան են տարել չսափրված և կանացի խալաթով (Տեսանյութ)