17/07/2013 13:14
Օֆշորային սկանդալ. ԱԱԾ-ն հատուկ խումբ չի գործուղել Կիպրոս
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող օֆշորային սկանդալի մանրամասներն ուսումնասիրելու, ինչպես նաև Կիպրոսում նրա ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար ԱԱԾ-ն հատուկ խումբ է գործուղել Կիպրոս: Այս մասին այսօրվա համարում գրել է «Ժողովուրդ» թերթը:
Ըստ հրապարակման` խումբը պետք է համապատասխան ինֆորմացիա հավաքի՝ Սերժ Սարգսյանին զեկուցելու համար:
Aysor.am-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը հերքեց` նշելով, որ հրապարակումը ապատեղեկատվություն է: