18/07/2013 11:45
Հրաչյա Հարությունյանի գործով ներգրավել են 3-րդ պաշտպանի
«Նոր Մոսկվայում» վթարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանի գործով ներգրավվել է երրորդ պաշտպանը: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է «Նոր Մոսկվայում» վթարի հետևանքով 18 մարդու մահվան մեջ:
Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հ. Հարությունյանի պաշտպան Ալեքսանդր Մալցևը նշել էր, որ իրենք բողոք են ներկայացնելու Հ. Հարությունյանին կալանավորելու և նրան կանացի հագուստով դատարան բերելու վերաբերյալ:
«Իր առողջական վիճակը կայուն, նորմալ է, այժմ գտնվում է մեկուսարանում, սակայն հոգեկան վիճակը վատ է, լացում է, ծանր հոգեվիճակում է գտնվում»,- ասել էր նա:
Նախորդող հրապարակում` Հրաչյա Հարությունյանի պաշտպանը այսօր բողոքներ է ներկայացնելու