19/07/2013 11:40
Հրաչյա Հարությունյանի ընտանիքը պատրաստվում է մեկնել Մոսկվա
Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամները հնարավոր է, մոտ օրերս մեկնեն Ռուսաստան: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը:
Նրա խոսքով` կեղծ են այն լուրերը, որ փաստաբանները իրենց խորհուրդ չեն տվել մեկնել Ռուսաստան, քանի որ չեն կարող այնտեղ ապահովել իրենց անվտանգությունը:
Լ. Հարությունյանի խոսքով` իրենք դեռևս չեն ստուգել այն հաշվեհամարը, որը բացվել էր ընտանիքին աջակցելու նպատակով:
Aysor.am-ի հարցին` իսկ հաջողվե՞լ է կապ հաստատել Հ. Հարությունյանի փաստաբանների հետ, Լիլիթը պատասխանեց՝ ոչ, սակայն իրենք կարողացել են Հ. Հարությունյանին հագուստ և ուտելիք փոխանցել:
Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանը մեղադրվում է Նոր Մոսկվայում 18 հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով:
Երկուշաբթի երեկոյան դատարանը որոշում էր կայացրել 2 ամիս ժամկետով «Կամազի» վարորդ Հ. Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ:
Նախորդող հրապարակում` Հայ վարորդի դուստրը. Քրքրեք ձեր արխիվը ու գտեք Հ.Հարությունյանի անցյալը
Հրաչյա Հարությունյանի գործով ներգրավել են 3-րդ պաշտպանի
Հրաչյա Հարությունյանի դուստրը ցանկանում է մեկնել Մոսկվա՝ հոր մոտ