27/07/2013 14:11
Քաղաքապետարանի քարտուղարը զրուցեց ակտիվիստների հետ (Տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը նախօրեին զրուցեց քաղաքապետարանի մոտ նստացույց անող երիտասարդների մոտ:
Մակարյանը խնդրեց, որ առաջ գան ակցիայի ղեկավարները, որպեսզի իրենց հրավիրի քաղաքապետարան՝ քննարկումներ անցկացնելու համար: Սրան ի պատասխան ակցիայի մասնակիցներն ասացին, որ այն ինքնաբուխ է ու չունի ոչ մի ղեկավար:
«Հասկանալի է, բայց հիմա հազար հոգու հետ զրուցելն այլ է, երկու-երեք հոգու հետ՝ այլ»,- ասաց քաղաքապետարանի աշխատակիցը:
«Անհատական մոտեցում ցուցաբերեք և խոսեք բոլորի հետ»,- Սերգեյ Մակարյանին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, որից հետո երկխոսություն սկսվեց քաղաքապետարանի աշխատակցի ու երիտասարդների միջև:
Մանրամասները՝ տեսանյութում: