05/08/2013 15:03
Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց
Վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը։
Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում վերսկսվել է Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստների գործով քննությունը:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը մայիսի 8-ին որոշել էր ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը բեկանել և գործը ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է:
Ըստ ոստիկանության՝ գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով: Նրանք նաև նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:
Նախորդող հրապարակում՝ ՀԱԿ ակտիվիստների վճռաբեկ հայցի քննությունը նշանակված է մայիսի 8-ին
ՀԱԿ ակտիվիստների գործով դատ. Դատարանը խորհրդակցական սենյակում է