06/08/2013 12:22
Երեխայի «առքուվաճառքի» գործով կան ձերբակալվածներ
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ոստիկանության աշխատակիցների կողմից Վանաձոր քաղաքի հրապարակում վնասազերծել են հանցավոր խմբի անդամների` երեխայի առքուվաճառքով զբաղվելու կասկածանքով: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ այս գործով կան ձերբակալվածներ:
Նշենք, որ ըստ լուրերի՝ խմբի անդամների թվում կան օտարերկրացիներ, ինչպես նաև Աշտարակի բնակիչ, որոնք Լոռու մարզի մի բնակչուհու հետ պայմանավորվածության գալով, որոշակի գումարի դիմաց իր 4-ամյա երեխային համաձայնել է վաճառել նրանց:
Մանրամասները՝ քիչ անց: