21/08/2013 16:41
Փաստաբանը միջնորդում է կասեցնել Սուրիկ Խաչատրյանի որդու քրեական հետապնդումը
Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի փաստաբանը միջնորդուն է նախապատրաստում: Փաստաբան Ռուբեն Սահակյանը Aysor.am-ին փոխանցեց, որ այժմ աշխատում է տեքստի վրա:
Փաստաբանի խոսքով՝ միջնորդություն է ներկայացնելու կարճելու քրեական գործի վարույթը Տիգրան Խաչատրյանի մասով և դադարեցնել նրա քրեական հետապնդումը՝ նկատի ունենալով, որ «Տ. Խաչատրյանի գործողությունները եղել են իրավաչափ»:
«Ակնկալիք չունեմ, որ կբավարարեն, բայց իմ իրավագիտակցությունն այդպիսին է, և գտնում եմ, որ ես սխալ չեմ»,- ասաց Ռուբեն Սահակյանն ու հավելեց, որ միջնորդությունը պատրաստ կլինի վաղը կամ մյուս օրը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Գորիսում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը։
Նախորդող հրապարակում՝ Ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը
Աղբյուր. Ապացուցվել է` Սուրիկ Խաչատրյանի որդու արյան մեջ թմրանյութ է եղել
Արայիկ Բուդաղյան. Որևէ մեկը իրավունք չունի հաշտության մասին խոսելու