21/08/2013 11:17
Եվրամիությունը զգուշացնում է ՌԴ-ին՝ չճնշել Ուկրաինային
Եվրամիությունը զգուշացրել է Ռուսաստանին՝ չպատժել Ուկրաինային առևտրային սահմանափակումներով՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու համար։
Եվրահանձնաժողովի առևտրի հարցերով խոսնակ Ջոն Քլենսիի հայտարարության մեջ ասվում է․«Եվրամիությունն անընդունելի է համարում Ռուսաստանի կողմից ցանկացած սպառնալիք ուղղված Ուկրաինային՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կնքման պատճառով»։
Ռուսաստանի դեմ այս քննադատությունները առաջ եկան, երբ Ռուսաստանն անցյալ շաբաթ ուկրաինական ապրանքների համար սահմանեց նոր մաքսային ստուգումներ։ Պուտինի օգնականը բացահայտ հայտարարեց, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կնքումը Ուկրաինայի համար կլինի ինքնասպանություն։
Նախորդող հրապարակում՝ ՌԴ-ն Ուկրաինայի համար «ինքնասպանություն» է համարում ԵՄ-ի հետ գործարքները