Երբ տգիտությունը թագավորում է, իսկ լկտիությունը՝ նրան սպասարկում

22/08/2013 18:04

Երբ տգիտությունը թագավորում է, իսկ լկտիությունը՝ նրան սպասարկում


Անկեղծորեն չէի ցանկանա այս գրության կյանքի կոչվելը և նույնիսկ դժկամությամբ եմ այն շարադրում՝ մշտապես նկատի ունենալով, որ մարտնչող տգիտության ու լկտիության դիմաց ո՛չ բանականությունը, ո՛չ բացատրության տքնությունը, ո՛չ էլ տրամաբանական երկխոսությունն ու զրույցը որևէ արժեք կամ նշանակություն ունեն: Խոսակցության այս ժանրն էլ չեմ նախընտրում, այլ սկզբունքորեն հավատում եմ գործի անսուտ խօսքին: Պարզապես, հավանաբար մի վերջին անգամ կփորձեմ անդրադառնալ Կարապետյան Սամվելի կողմից 20.08.2013. «ԳԱԼԱ» TV-ին տրված հերթական հայհոյախառն և իրեն իսկ որպես գիտնականի պատիվ չբերող արտահայտություններին Հայ Եկեղեցու, նրա Գահակալի և ընդհանրապես եկեղեցականի հանդեպ և ընդ որում ոչ միայն ներկայի, այլև անցյալի:

Իմ առաջին անմիջական արձանգանքը պարզապես ամոթի և արգահատանքի զգացումն էր նշված հարցազրույցի նկատմամբ: Թող սխալ չհասկացվի. իւրաքանչիւր անձ անկախ իր հասարակական կարգավիճակից և հնարավորություններից, անկախ հավատքի, դավանանքի ըմբռնումներից և մերժումից իրավունք ունի ազատ արտահայտվելու՝ նույնիսկ ամենածանր կերպով՝ ըստ իր ըմբռնումների, հոգեբանական գոյավիճակի և որևէ հարցի նկատմամբ ունեցած իր պատկերացումների և հավատամքի, որն էլ բնականորեն բնութագրում է տվյալ անձի որակն ու նկարագիրը: Թող նաև տպավորություն չստեղծվի, թե մերժում եմ որևէ կառուցողական քննադատություն, քա՛վ լիցի: Այսինքն՝ ընդունելով հանդերձ որևէ օգտաշատ քննադատություն, մերժում եմ հայհոյանքն ու հարակից մեղքերը: Եվ ոչ էլ «սեփական շահերը» պաշտպանող «պաշտոնյայի» նեղսրտվածության պատճառով եմ անդրադառնում վերոնշյալ հարցազրույցին, որն ինքնին արժեք չունի, այլ պարզապես այդ ինքնահայհոյիչ խոսքը պարունակում է որոշակի տարրեր, որոնք տարբեր ուղղություններով կարծես ներդրվում են մեր հասարակության մեջ՝ փորձելով նոր չափանիշ և մտածողություն ձևավորել Հայ Եկեղեցու այսօրվա առաքելության և պատմական դերակատարության վերաբերյալ: Ցավալիորեն, այս վտանգավոր գործընթացին լծվել են զանազան տիպի ու տեսակի մարդիկ՝ մտավորական, գիտնական և քաղաքական գործիչ կոչվածներից մինչև անհասկանալի և անորոշ ինքնություն ունեցող անձինք: Այս «մարտիկներից» են նույնիսկ նրանք, որոնց համար այդ ժառանգությունն ու այն ստեղծողների կյանքն ու գործը «հացի փեշակ» են: Ես խորապէս հարգում եմ Կարապետյան Սամվելի ազատ խոսքի իրավունքը, սակայն հրաժարվում եմ այն գիտությունից ու մտավորական տեսակից, որի մարմնավորողն ինքն է: Այսու, ներքոբերյալ «մարգարիտները» Կարապետյան Սամվելի մտքերն են և բնականաբար ամբողջական ընկալումը Հայ Եկեղեցու մասին, որոնց հասկանալիորեն ի վիճակի չեմ նույն փողոցային լեզվով պատասխանել, բայց կփորձեմ առավել դրական լույսի ներքո արտահայտել մեր ասելիքը.

1. Նա, ով ասում է այդ խոսքը (Հայ Եկեղեցու պատմական դերի մասին), կամ պատշաճ ձևով չի ուսումնասիրել պատմությունը, կամ հետևել է կեղծ դրույթների, որոնց հեղինակները մեծամասամբ հենց հոգևորականներն են: Բայց իրականում այս կառույցը չէր հանդուրժում պետություն, և շատ դժվար էր ունենալ Հայ Առաքելական Եկեղեցի և միևնույն ժամանակ՝ պետություն, որովհետև եկեղեցին երբեք պետականամետ կառույց չի եղել, այն պետության ոտքի տակն է փորել, թագավորի է սպանել՝ թշնամու հետ բանակցելով, օրինակ՝ Պապ թագավորին: Նա ամեն ինչ արել է, որ մենք դարերի ընթացքում չունենանք ազգային հասարակություն:

Պարզից էլ պարզ է, թե ինչ է փորձում ակնարկել Կարապետյան Սամվելը: Սա կարծես անհաջող պատճենը լինի Բագրատյան Հրանտի թեզիսների, բնականաբար, կիսատ-պռատ, հատվածական և տպավորություն գործելու տրամադրությամբ (առաջիկային կանդրադառնանք նաև Բագրատյան Հրանտի վերջերս նորից շրջանառության դրված, կներեք, բացառիկ ապաշնորհ և անգրագետ հարցազրույցի որոշ դրույթներին 14.05.2011. religions.am կայքում): Այն տպավորությունն է ստեղծվում, թե այս մարդիկ Պապ թագավորի և Պետրոս Գետադարձի մասին (այն էլ ծանոթացած գեղարվեստական գործերից և ոչ բուն պատմական աղբյուրներից) հպանցիկ և հարևանցի ընթերցանությունից և միմյանց միջև բամբասելուց բացի ուրիշ ոչնչից տեղյակ չեն կամ միտումնավոր փորձում են շրջանցել ընդհանրական պատմության իսկությունը՝ բնականաբար այն ծառայեցնելով իրենց կամ իրենց տերերի ծրագիր նպատակին: Ես չեմ ջանում ո՛չ քարոզել և ո՛չ էլ համոզել որևէ մեկին, այլ սոսկ ցանկանում եմ հացադրումներ կատարել, որոնց պատասխաններն ինքնին կվկայեն հակառակ փաստարկների մասին:

Այսպես՝ Հայ Եկեղեցին իր բուն հոգևոր առաքելությունից զատ ապրել և ապրում է ազգաստեղծ ինքնության և ուժեղ պետականություն ունենալու տեսիլքով` այդ առաքելության մեջ ներդնելով իր լավագույնն ու բարձրագույնը: Այո՛, ես չեմ վարանում ասել, որ մեր Սուրբ Եկեղեցում հոգու փրկության առաքելությունը զուգակցվել է մեր ժողովրդի ֆիզիկական գոյության ապահովության և անվտանգության հետ: Եթե մի պահ մոռանանք հոգևոր եզրաշերտը ինքնին, կարող ե՞ք ասել՝ ինչպիսի դեր խաղաց քրիստոնեության ընդունումը, որպես աշխարհաքաղաքական երևույթ, ովքե՞ր էին Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը և նրանց աշակերտները, Անանիա Շիրակացին, Մխիթար Գոշը, ովքե՞ր էին Մխիթար Հերացին ու Ամիրդովլաթ Ամասիացին, Գրիգոր Մագիստրոսն ու Լևոն Բ թագավորը, Շնորհալիներն ու Նարեկացիները, չեմ խոսում Տաթևի դպրոցի, Հակոբ Ջուղայեցի և Ներսես Աշտարակեցի հայրապետների մասին: Իսկ մեր վերջին շրջանի ողբերգական պատմության ընթացքին բացառիկ հերոսական դերակատարություն ունեցած, ըստ էության ազգին ոչնչացումից փրկած Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի սխրանքը վեր է ամեն պատկերացումից, ում պարտական ենք մեր այսօրվա գոյությունը: Արդյոք արժե՞ շարունակել շղթան… Ցույց տվեք մի ոլորտ, որտեղ պետականաստեղծման բարձրագույն գաղափարից և նրա զանազան քաղաքական և սոցիալական գործառույթներից սկսած մինչև եկեղեցիների ու «հուշարձանների» կառուցումը Հայ Եկեղեցին ի պահանջել հարկին պատասխանատվություն չի ստանձնել:
Հայ Եկեղեցին և եկեղեցականությունն իր 1700-ամյա փորձառությամբ և իմաստությամբ մշտապես ունեցել է մեկ կարևոր սկզբունք և մտածողություն. ի գին ամեն զրկանքի իր ժողովրդին պահել իր սեփական հողերի վրա՝ իր հարազատ բնակավայրում: Հակառակ տարատեսակ հալածանքների՝ այս ռազմավարությունը հաջողվեց մինչև 1915 թ.: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ հետո, երբ եկեղեցին քարկոծվեց ու համարվեց հետադիմական, ստրկածին, կանացիազգեստ և այլն: Ցավոք եղավ այն, ինչ այսօր ունենք՝ դատարկված, ավերակ ու բնաջնջված Հայրենիք, որի ներկայության չար ինքնամխիթարությունը մեր բնօրրանը այցելության արցունքներով թրջելն է կամ էլ լավագոյն դեպքում բարձրագոչ հռետորաբանությունը, ինչպես 20-րդ դարասկզբին էր:

Հարազատ հողի վրա իր ժողովրդին պահելու ձգտման լավագույն վկայությունը Գևորգ Զ Չեորեքչյան Հայրապետի կողմից 1946-1949 թթ. ներգաղթի կազմակերպումն էր՝ պատմական ամենավտանգավոր և ռեպրեսիվ ժամանակներում, որը ընդհանրապես փաստացի ատաղձն ու հիմքը հանդիսացավ այսօրվա Հայաստանի Հանրապետության գոյության: Կարելի՞ է այս ամենը մերժել և ուրանալ… հավանաբար այո, երբ տգիտությունը թագավորում է, իսկ լկիտությունը սպասարկում նրան:

2. Բանակում Ավետարանի, Աստվածաշնչի ուսմունքը քարոզելու համար սևազգեստ ագռավների են ուղարկում (ինչ-որ հոգևորականներ են հայտնվել բանակում), որն արդեն կապիկության է նման: Մենք այս կառույցի տված ուսմունքի կարիքը չունենք մեր բանակում: Մենք ունենք Նժդեհի ուսմունքի կարիքը. այն արդեն իսկ ազգային Ավետարան է:

Խոստովանում եմ, որ նույնիսկ չեմ կարողանում հավատալ, (մի պահ մոռացեք մտաւորականին), որ հայ մարդը, անկախ իր հավատալիքներից, կարող է նման արտահայտություն թույլ տալ այն նվիրյալների հանդեպ, ովքեր գիշեր ու զօր կանգնած են հայ զինվորի կողքին, դիրքերում, թե այլուր, քաջալերելով և զորացնելով նրան իր ծառայության մեջ, ում շնորհիվ կարապետյան սամվելները պաշտպանված են զգում իրենց: Փառք Աստուծո, որ այդ «սև ագռավները» գոյություն ունեն, այլապես նույն կարապետյանական ոճաբանությամբ «անդեմ աղվեսները» վաղուց կազմալուծած կլինեին Հայոց բանակը:

Այստեղ, նաև անտեղի չեմ համարում նշել, թե ինչ առաքելություն է իրականացրել Հայ Եկեղեցին անկախությունից ի վեր և հատկապես վերջին 14 տարիներին՝ Գարեգին Բ Հայրապետի օրոք.

ա) ՀՈԳԵՎՈՐ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Քրիստոնեական Դաստիարակության և Քարոզչական Կենտրոնի վերաշխուժացումը, հոգևոր դաստիարակությանն ուղղված քարոզչությունը տարատեսակ հաստատութիւններում և շրջաններում, բազմաթիվ երիտասարդական ծրագրերի իրականացում, «Շողակաթ» և «Լույս» հեռուստաընկերությունները, Մայր Աթոռի Տեղեկատվական Համակարգը, չափազանց անհրաժեշտ Հասարակական Հայեցակարգային նորահաստատ Գրասենյակը, թեմական նոր դրությունների և հովվությունների հաստատումը Արևմտյան և Արևելյան Եվրոպայում և այլուր (նոյն ինքն երկար տառապանքով Ֆրանսիայի թեմի պատմական հռչակում), կանոնադրական և կանոնական նույնականության գործադրությունն ամբողջ աշխարհում:

բ) ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Վազգենյան Հոգևոր Դպրանոցը, Հառիճա Վանքի Ավագ Դպրոցը, «Էօռնեկեան» Դպրոցը, Գևորգյան Հոգևոր Ճեմարանի բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակը, Մայր Աթոռի հովանու և խնամքի ներքո է սկսել գործել Կալկաթայի Մարդասիրական Ճեմարանը, Հայորդյաց Տների խնամքը, որտեղ անվճար ուսում են ստանում ավելի քան 20.000 պատանիներ ու երիտասարդներ, բազմաթիվ ճեմարանական ուսանողների և հոգևորականների կատարելագործումն արտերկրի զանազան բարձրագույն ուսումնական հաստատություններում, հարիւրավոր քահանայական ձեռնադրությունները և վերջապես պատմական այն իրողությունը, որ Հայ Եկեղեցի առարկան դասավանդվում է Հայաատանի բոլոր դպրոցներում որպես պարտադիր ծրագիր:

գ) ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հայոց Բանակի հոգևոր հովվությունը, Բանտային հովվությունը, Ծնողածուրկ երեխաների խնակալ մարմինները, բազմաթիվ բարեգործական ճաշարանները, հիվանդանոցներին հոգևոր ծառայությունները, «Սբ. Ներսես» բժշկական կենտրոնը:

դ) ԱԶԳԱՅԻՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հնարավոր և անհնար զանազան միջոցներով Արցախի ինքնորոշման և Հայաստանի Հանրապետության շրջափակման հարցերի արծարծումը միջազգային բոլոր քաղաքական և կրոնական ամենաբարձր մակարդակների վրա, նույն ուժականությամբ Ցեղասպանության ճանաչման գործընթացի և պահանջատիրության հետապնդումը, վիրահայության իրավունքների պաշտպանությունը և այլն:

3. Ինչ վերաբերում է Հայ Եկեղեցու ներկայ վիճակին, ցանկանում եմ շեշտել, որ ստեղծված այս արհեստական լարվածությունը, խոսակցությունները ներկլանային բախումների, ներքին խմբավորումների և շահերի մասին բացարձակ առնչություն չունեն իրականության հետ: Այո՛, առկա են բազմաթիվ ներքին և արտաքին, հոգևոր, բարոյական և վարչական խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք կարիք ունեն լուծումների և պատասխանների: Ես այս ամենն համարում եմ նոր ծնունդի երկունքի ցավերով ապրող իրավիճակ, որն իր ողջ բացասական և դժվար ընթացքով վստահ եմ վերածվելու է դրական ազդեցության և բարիքի: Եկեղեցին այլ կերպ չի կարող լինել ու ապրել, քանի որ նրա տերը Քրիստոս է և որքան էլ «անզգամն ասի իր սրտում, թե Աստված չկա» (Սաղմոս 13:1), այն շարունակելու է իր առաքելությունը՝ լինելով երկրի աղն ու աշխարհի լույսը: Տեղին է հիշել Գևորգ Ե Հայրապետի կողմից Սարդարապատի նախօրեին արտասանած նշանավոր խոսքը՝ ուղղված սահմռկած և շփոթված զորավարներին ու ժողովուրդին, որը դարձավ փաստական հիմնադրությունը Հայոց Պետականության. «Ես միշտ էլ հավատացել եմ իմ ժողովրդի ոգուն: Ես գիտեմ նրա անցած ճանապարհի դառնությունները: Ես համոզված եմ նաև, որ ազգն իմ Հայոց անարգ թշնամուն դեռ չի ասել իր վերջին խոսքը: Եվ խոսքն այդ պիտի լինի հաղթական»:

Իսկ վերջում որպես ամփոփում դարձյալ ցանկանում եմ անդրադառնալ 1937թ. դեկտեմբեր 6-ին գնդակահարությամբ մարտիրոսացած Թադևոս եպիսկոպոս Մարտիրոսյանի ՆԳԺԿ-ում արտասանած մարգարեական խօսքին. «Էջմիածնի պատմությունը մեծ է հայ ազգի պատմության մեջ: Անցել են շատ թշնամական ժամանակներ, կանցնեն նորից, և մենք ձեզ հետ կանցնենք, իսկ Էջմիածինը կշարունակի իր գոյությունն ու առաքելությունը»:
 

Հեղինակ՝ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 24/04/2024 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան 24/04/2024 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին