27/08/2013 12:48
Հոգևոր բլոգ. Ո՞րն հայի համար կարևոր հաստատությունը
Երբեմն վիճաբանություն կհարուցվի, թե արդյոք հայու համար որն է ամենեն կարևոր հաստատությունը. պետությո՞ւնն է, Եկեղեցի՞ն, դպրո՞ցն է ան, երգն ու պա՞րն է, մամուլն ու գրականությո՞ւն, մայրենի լեզո՞ւն. որ մեկն է ամենեն կարևորը, որուն շնորհիվ մեր գոյությունը կապահովենք:
Ոչ մեկը. ընտանի՛քն է ամենեն կարևորը, որովհետև պահեր են եղեր, որ մենք պետություն չենք ունեցեր, տեղեր եղեր են, որ մենք եկեղեցի կամ եկեղեցական չենք ունեցեր, դպրոց ալ չենք ունեցեր, մոռցեր ենք նույնիսկ մեր լեզուն, բայց մինչև որ հայ ընտանիքը մնացեր է, մենք գոյատևեր ենք: Ինչո՞ւ է այսպես. շատ պարզ է պատասխանը. որովհետև ընտանիքն է տարրական պետությունը, ընտանիքն է տարրական եկեղեցին, տարրական դպրոցը և մշակութային օջախը:
Հետևաբար, սիրելիներ, եկեք շարունակենք մեր պատմության ընթացքը` գուրգուրալով հայ ընտանիքի սրբության վրա, հառաջ դնենք, սատար կանգնենք մեր ընտանիքներուն, որովհետև մեր ազգի գոյատևման գաղտնիքը հոն է. հոն է գաղտնիքը մեր ազգային դիմացկունության, որ մենք կրցանք տոկալ ամեն ինչի և պիտի դիմագրավենք դեռ ինչ-ինչ դժխեմ արհավիրքներ։