28/08/2013 18:12
Ա. Կիվիրյան. 5 րոպե հետո կարող ես դառնալ կասկածյալ, 10 րոպե հետո՝ մեղադրյալ
Ակտիվիստ, փաստաբան Արգիշտի Կիվիրյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ինքը առնվազն պետք է տուժող ճանաչվի, իսկ թե ինչ կարգավիճակով է հրավիրվել ՀՔԾ, իրեն հայտնի չէ:
«Ինձ հրավիրել են ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածով հարուցված քրգործի շրջանակներում, որը հարուցվել է ոստիկանի բողոքի հիման վրա, քանի որ դա ենթադրում է պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն: Կարգավիճակը չեն ասել, բայց ենթադրում եմ, որ որպես վկա, սակայն հայ իրականության մեջ կարող ես 5 րոպե հետո դառնալ կասկածյալ, 10 րոպե հետո՝ մեղադրյալ: Ով ծանոթ է այդ ոլորտին, գիտի, որ բոլորին էլ այդ կարգավիճակով են կանչում»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ իրեն աջակցելու են եկել մոտ 30 փաստաբան:
Հիշեցնենք, որ Ոստիկանների և «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի միջև Կոմիտաս 5 հասցեում օգոստոսի 24-ի միջադեպի փաստով ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ Իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն:
Նախորդող հրապարակում՝ Արգիշտի Կիվիրյանի գործը հասավ ՀՔԾ