30/08/2013 17:48
Արգիշտի Կիվիրյանը ցուցմունքը ուղարկելու է գրավոր
Փաստաբան, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը այսօր բացարկ է հայտնել քննիչի նկատմամբ, քանի որ իրեն արգելել են հարցաքննությանը ներկա լինել 30 փաստաբանների հետ: Լրագրողների հետ զրույցում Ա. Կիվիրյանը նշեց, որ օրենքը չի արգելում մեկից ավելի փաստաբան ունենալ, և ինքը այդ պատճառով էլ ցուցմունքը ուղարկելու է գրավոր:
Նրա խոսքով՝ թեև իր նկատմամբ բռնություն է կիրառվել, սակայն մինչև այժմ քրեական գործ չի հարուցվել:
Ա. Կիվիրյանը նաև նշեց, որ կան փաստեր, որ ինքը նստում է ոստիկանական մեքենա առանց վնասվածքների, դուրս գալիս՝ վնասվածքներով:
Նախորդող հրապարակում՝ Ա. Կիվիրյան. 5 րոպե հետո կարող ես դառնալ կասկածյալ, 10 րոպե հետո՝ մեղադրյալ