05/09/2013 10:48
Գուրգեն Մարգարյանի հայրը վիրահատարանում է
Այս գիշերը Երևանի Մուշ թաղամասում իր տանը ինքնասպանության փորձ է արել Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը:
Aysor.am-ը «Մալաթիա» բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ Արտուշ Մարգարյանը դեռևս վիրահատարանում է: Նրա վիճակի մասին այլ տեղեկատվություն չի հաղորդվում:
Նշենք, որ «Փաստինֆոյի» տեղեկություններով, նա դանակով մի քանի հարվածներ է հասցրել իրեն ու կտրել է երակները:
Նախորդող հրապարակում` Գուրգեն Մարգարյանի հայրը ինքնասպանության փորձ է կատարել