05/09/2013 10:28
Գուրգեն Մարգարյանի հայրը ինքնասպանության փորձ է կատարել
Այսօր գիշերը Երևանի Մուշ թաղամասում իր տանը ինքնասպանության փորձ է արել Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը:
«Փաստինֆոյի» տեղեկություններով, նա դանակով մի քանի հարվածներ է հասցրել իր մարմնին, երակները կտրել։ Ստացած մարմնական վնասվածքներով լուսադեմին նաև տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է։
Նախնական տեղեկություններով, հարվածներից վնասվել է նաև Ա.Մարգարյանի ենթաստամոքսային գեղձը: