06/09/2013 13:33
Արգիշտի Կիվիրյան. Իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
Քաղաքացիական ակտիվիստ, փաստաբան Արգիշտի Կիվիրյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ չի կարող հանգիստ շրջել Հայաստանում, որովհետև իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Նրա խոսքով` իրեն մտահոգում է նաև այն, որ ոստիկանությունը կարող է ապօրինի գործողություններով բերման ենթարկել քաղաքացիներին բաժին: Անդրադառնալով սեպտեմբերի 5-ին ակտիվիստներ Հայկակ Արշամյանի և Սուրեն Սաղաթելյանի հետ կապված միջադեպին, նա նշեց, որ այդ տարածքները նկարահանվում են և դրա բացահայտումը ժամերի գործ է, սակայն քանի որ այն դեռ չի բացահայտվել:
«Այսօրվա դրությամբ ՀՀ-ում գործող ռեժիմն օգտագործում է ոստիկանությունն ու կրիմինալը` հասարակական շարժման վրա ազդելու համար: Իշխանությունը դրանում վտանգ է տեսնում և եթե կարողանա այն կոտրել, ապա կանցնի ավելի լայնածավալ գործողություների»,-ասաց նա:
Փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ իրենք մինչև օրս ցուցմունք չեն տվել, թեև բազմաթիվ փաստեր կան, որ բռնություն է կիրառվել Արգիշտի Կիվիրյանի դեմ, ոչ թե հակառակը:
Նախորդող հրապարակում` Արգիշտի Կիվիրյանը ցուցմունքը ուղարկելու է գրավոր
Ա. Կիվիրյան. 5 րոպե հետո կարող ես դառնալ կասկածյալ, 10 րոպե հետո՝ մեղադրյալ