07/09/2013 15:18
Ձերբակալվել է Դատական կարգադրիչների ծառայության պետը. Լրացված
Aysor.am-ի տեղեկություններով` ձերբակալվել է ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը նշեց, որ այս պահի դրությամբ տեղեկությունը ճշտվում է:
ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին այս տեղեկատվությունը, հրաժարվելով տրամադրել այս գործով որևէ այլ տեղեկատվություն:
Մեր տեղեկություններով` նա մոտ 10 տարի առաջ նա ղեկավարել է ԱԱԾ վարչություններից մեկ, որը զբաղվել է տնտեսական հանցագործությունների դեմ պայքարով: