09/09/2013 21:12
Հրաչյա Հարությունյանը այսօր ցուցմունք է տվել. Նա ընդունել է իր մեղքը
Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանն այսօր ցուցմունք է տվել և ընդունել իր մեղքը՝ ճանապարհատրանսպորտային կանոնաները խախտելու մեջ: Այս մասին հայտում է vzglyad.ru-ն:
Նա հայտնել է, որ արգելակները չեն գործել և քանի որ ճանապարհը թեք է եղել, ավտոմեքենայի ընթացքը գնալով արագացել է:
Հ. Հարությունյանը նաև հայտնել է, որ սխալ ճանապարհ է մտել, քանի որ իր ճանապարհը լեփլեցուն է եղել ավտոմեքենաներով:
Նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը նշել է, որ իր պաշտպանյալը խորապես ցավում է կատարվածի համար:
Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանը մեղադրվում է Նոր Մոսկվայում 18 հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով:
Դատարանը որոշում էր կայացրել 2 ամիս ժամկետով «Կամազի» վարորդ Հ. Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ:
Նախորդող հրապարակում` Փաստաբան. Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է
Հրաչյա Հարությունյանը ցանկանում է ցուցմունք տալ