10/09/2013 15:57
Դատարանը մերժեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Տիգրան Առաքելյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանի միջնորդությունը` Տ. Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 18-ին:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է:
Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով: Նրանք նաև նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:
Նշենք, որ այսօր ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ կոչ են անում ազատ արձակել Տիգրան Առաքելյանին:
Նախորդող հրապարակում` Տ. Առաքելյանը դատապարտվեց 6, Ա. Կարապետյանը`3 տարվա ազատազրկման