Հոգևոր բլոգ. Պարոն Բագրատյան, խոտոր ճամփեքով լույսին չես հասնի

11/09/2013 18:23

Հոգևոր բլոգ. Պարոն Բագրատյան, խոտոր ճամփեքով լույսին չես հասնի


Վերջին ժամանակներս կյանքի բոլոր ոլորտներում մեր հասարակությունը ենթարկվում է զանազան փորձությունների և տարատեսակ գաղափարական արշավանքների, որոնք առաջին հայացքից անմեղ և անկարևոր են թվում, սակայն բովանդակային իմաստով խորքային, հայեցակարգային և մտածողության վրա ազդելու և «նորի» անվան ներքո աշխարհայացք ձևավորելու միտումներ ունեն: Այս առումով արժեհամակարգի վերաձևման «նոր» լույսի ներքո փորձ է արվում նորովի տեսնել Հայ Եկեղեցու դերը ազգաստեղծման և պետականաստեղծման առաքելության մեջ, հիմնականում բացասական և ժխտական «նորահայտ» ըմբռնումներով և բացարձակ սուբյեկտիվ մեկնաբանություններով՝ հիմնված տվյալ անձի ոչ անպայման գաղափարական մտածողության, այլ անհատական զգացումների և դրդապատճառների վրա: Այս իմաստով բացառություն չէ նաև իմ երկրի վարչապետի (հոգ չէ թե նախկին)` Հրանտ Բագրատյանի religions.am կայքում 14.05.2011. տեղ գտած հարցազրույցը, որին ժամանակային առումով այսքան հեռավորությունից չէինք անդրադառնա, եթե այն վերստին շրջանառության չդրվեր և որոշակի կերպով մտածողության չափանիշ դառնալու հավակնություն չունենար: Թույլ տվեք ի սկզբանե հայտարարել, որ ոչ միայն այս, այլև զանազան այլ գրություններ ես չեմ գրում ո՛չ զայրույթով, ո՛չ ցասումով, ո՛չ ատելությամբ և ոչ այլ ինչ անձնական զգացումներով, այլ սիրով, խաղաղությամբ, դրական և անանձնական լույսի ներքո, սակայն մտահոգությամբ, հաստատ համոզումով և անսակարկ քննադատությամբ՝ պատրաստ նաև բանական քննադատության, առանց վիրավորանքների և հայհոյության:

Այժմ անդրադառնանք բուն հարցազրույցին, որի որոշ դրույթներ որակել էինք բացառիկ ապաշնորհ և անգրագետ. կրկնում եմ որոշ դրույթներ և ոչ Բագրատյան Հրանտ անձը: Ցավոք, այդ որոշ դրույթները հենց հիմնական և առանցքային գաղափարներն են` առնչված Հայ Եկեղեցու ազգաստեղծ և պետականաշեն առաքելությանը, այն էլ պատմագիտական ահռելի սխալներով և կամայական անճշտություններով ողողված: Զարմանալի է և ցավալի, որ իմ վարչապետը նման կերպ կարող է վերաբերվել իր իսկ սեփական կենսագրությանն ու ինքնության պատմությանը, ամեն գնով փորձելով արդարացնել իր անձնական թեզիսները: Առանց երկարաբանելու նախ անդրադառնամ պատմական տվյալների բացարձակ անճշտություններին (կամա թե ակամա), որոնց վրա պրն. Բագրատյանը կառուցել է իր վերլուծությունը: Այսպես՝

1. «Մեզ է հասել նաև Պապ թագավորի մասին պատմությունը` շարադրված Ագաթանգեղոսի կողմից, որտեղ ակնհայտ է կոնֆլիկտը Պապի և եկեղեցու միջև»: Հակառակ մեր բոլոր ջանքերին` պարզելու Ագաթանգեղոսի և Պապ թագավորի կապը և հայտնված տեղեկությունները մեզ այդպես էլ չհաջողվեց: Հավանաբար, գոյություն ունեն բանասիրությանն ու պատմագիտությանն անհայտ Ագաթանգեղոսի նորագիր պատառիկներ, որոնց տիրապետում է միայն Հրանտ Բագրատյանը: Հայտնեմ, սակայն, որ մեզ միայն հայտնի է Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի պատմությունն այս մասին: Հատկապես Մովսես Խորենացու տեղեկությունը վկայում է, թե ինչպիսի առանցքային դերակատարություն է ունեցել Ներսես Մեծ հայրապետը Հայաստանի խառնակ ժամանակներում Պապին թագավորեցնելու, Հայաստանի ազատագրման և ապա կենտրոնախույս բոլոր ուժերին նրա հետ հաշտեցնելու հարցում: Ցավոք, հետագայում այդ ուժերն էլ պատճառ դարձան նրա սպանության, որը հետագայում ձգվեց մինչև Մուշեղ Մամիկոնյան սպարապետի սպանությունը:

2. «Շատ հետաքրքիր է, որ երբ Վահրամ Պահլավունին իր ամբողջ զինուժով քաշվեց-գնաց Վրաստան, որը հիմք ծառայեց Թամար թագուհու ու Դավիթ Շինարարի համար (ի դեպ, դա վրացական պետության միակ լուսավոր էջերն են), Հայաստանում զինուժ չմնաց, որովհետև եկեղեցու շրջանակներում զինուժ չի դաստիարակվում»: Զուտ թվական տվյալներով հայտնեմ, որ Վահրամ Պահլավունին նահատակվել է 1046/47թ.-ին Անիի պատերի տակ զենքը ձեռքին մարտնչելով Դվինի Էմիր Աբուլ-Ասվարի դեմ, իսկ վրաց Թամար Մեծ հռչակված թագուհին գահակալել է 1184-1213թ.-ին, Դավիթ Դ Շինարարը՝ 1084-1125: Այս պարզ թվային համադրությունն իսկ չափազանց խոսուն է, եթե իհարկե չենք խոսում հարության իրականության մասին: Իսկ զինուժի դաստիարակման առումով լսե՞լ եք Մուշեղ, Վասակ, Վարդան, Մանվել Մամիկոնյանների, Սմբատ Բագրատունու, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու, Աշոտ Բ Բագրատունու, Լևոն Բ թագավորի, Սմբատ Գունդստաբլի, Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի, Գարեգին կաթողիկոս Հովսեփյանցի, Սևքարեցի Սաքոյի և շատ ուրիշների մասին:

3. «Քրիստոնեությունը 10-րդ դարում կիսվեց և հիմա ներկայացված է երեք խոշոր կոնֆեսիաներով: Հայերի լկտիությունն այնքան հերիքեց, որ այդ երեքից ոչ մեկին չմիացան: Եվ սրա հիմքում փոքրիկ մաֆիան է, որը կոչվում է Հայ եկեղեցու կառավարում: Եվ այդ ֆրազով, որը դուք նշեցիք, եկեղեցին փորձում է խաբել, մոլորեցնել հավատացյալներին»: Քրիստոնեության պատմությանը հայտնի «Մեծ Հերձվածը» տեղի է ունեցել 11-րդ դարում (1054թ.) Հռոմի և Կ.Պոլսի Աթոռների միջև դավանական և շատ հավանաբար քաղաքական գետնի վրա, որից հետո Հռոմի Աթոռն իրեն հռչակեց «Կաթոլիկ», իսկ Կ.Պոլսինը՝ «Տիեզերական»: Հետագայում 16-րդ դարում Կաթոլիկ եկեղեցուց ծնունդ առավ Բողոքական շարժումը: Պարզ դատողությունն էլ վկայում է, որ հայերի «լկտիությունն ու կառավարող մաֆիան» (հավանաբար հարազատ կառավարման սկզբունք) բացարձակ առնչություն չունէին այս ամենի հետ: Թերևս «լկտի և մաֆիոզ կառավարիչներ» ասելով հեղինակը ի նկատի ունի Կոմիտաս կաթողիկոսին, Սահակ Ձորափորեցուն, Սբ. Հովհան Օձնեցուն, Խոսրովիկ Թարգմանչին, Ստեփանոս եպիս. Օրբելյանին, Մխիթար Գոշին, Վանական վարդապետին, Վարդան Արևելցուն, Գրիգոր Մագիստրոսին, Եսայի Նչեցուն, Հովհան Որոտնեցուն, Սբ. Գրիգոր Տաթևացուն, նույնիսկ Սբ. Ներսես Շնորհալուն և այլ մեծերի՞ն: Խնդրում եմ զգույշ վարվեք և երբեմն հիշեք հայելու գոյության մասին:

4. «Մի պահ Կիլիկիան նույնիսկ կաթոլիկություն ընդունեց»: Կիլիկիո Հայկական Թագավորությունը երբեք Կաթոլիկություն չի ընդունել: Եղել է միտում Գրիգոր Զ Ապիրատ (այդ պատճառով էլ մականվանվել է Ապիրատ) կաթողիկոսի կողմից միանալու Կաթոլիկ եկեղեցուն, ինչպես նաև Հեթում Բ թագավորը Կաթոլիկ դավանանք է ընդունել և միացել ֆրանցիսկյան միաբանության լքելով պետության կառավարումը: Պատմագիտությունը մեծավ մասամբ վկայում է, որ Կիլիկյան Հայաստանի անկման (1375թ.) պատճառ հանդիսացան դեպի արևմուտք, մասնավորաբար Հռոմ քաղաքական ուղղվածությունը՝ կաթոլիկության ընդունման ձգտումով և իշխանների գահակալական ներքին կռիվները, որոնց ոգի ի բռի ընդդիմանում էր Հայոց Եկեղեցին թե՛ արևմուտքում և թե՛ արևելքում: Ինչպես վկայում է Ստեփանոս Սյունեցի Օրբելյանը հալածված Կոնստանդին Բ Հայոց կաթողիկոսը բանտ նետվելու պահին իսկ վերցրել է Սբ. Գրիգոր Լուսավորչի Աջը և օրհնել Հայոց թագավորությունն ու հայ ժողովրդին՝ մի դրվագ, որ կարող է ուսանելի լինել այսօրվա «պետական մտածողություն» ունեցողների համար: Սա նաև ընդհանուր առմամբ այն ներմտածողության բացառիկ արտահայտությունն է, որի կրողը եղել է Հայ Եկեղեցին՝ ազգաստեղծման և պետականաստեղծման առումով, որին կանդրադառնանք ստորև:

5. «Մենք ունեցել ենք 132 կաթողիկոս, որոնց գրեթե բոլորի գերեզմանները և ծննդյան ու մահվան տարեթվերը մենք գիտենք: Առ այսօր մի թագավորի գերեզման չի պահպանվել»: Կարծում եմ իր վարչապետության տարիներին պրն. Բագրատյանը կամ իր ենթակաները պետք է որ այցելած լինեին Աղձ կամ Աղց գյուղը: Եթե ոչ ապա ասեմ, որ այն գտնվում է Աշտարակից 8կմ. հեռավորության վրա: Այնտեղ է գտնվում Արշակունի թագավորների դամբարանը ընդ որում հեթանոս և քրիստոնյա: Ներշնչումի և սեփական կենսագրությունը իմանալու համար խորհուրդ կտայի այցելել: Ցավալիորեն, ոչ բոլոր կաթողիկոսների և լուսավոր վարդապետների գերեզմաններն են պահպանվել, իսկ պահպանվածն էլ մշակույթի նախարարության «խնամքի և հովանու» ներքո հայտնվել էին ոչնչացման եզրին՝ վկան Սբ. Հովհան Օձնեցու գերեզմանը:

6. Այժմ շատ չարչրկված Պետրոս Ա Գետադարձի հակասական կերպարի մասին, ում այդքան ջերմեռանդությամբ անդրադառնում են մեր նորօրյա պատմագիրները: Ինչպես հայտնում են մեր պատմիչները (Ասողիկ, Արիստակես Լաստիվերցի, Մատթեոս Ուռհայեցի) նա եղել է բացառիկ բարձր ուսումով իր ժամանակի զարգացած այրերից, սակայն «գանձասեր», մեծ հարստության և ազդեցության տեր, իսկ գաղափարական իմաստով ունեցել է բյուզանդական կողմնորոշում: Այսուհանդերձ, բացարձակ սխալ է Անիի թագավորության անկումը վերագրել սոսկ կաթողիկոսին առանց վերլուծելու ներքին գահակալական կռիվները Աշոտ և Հովհաննես-Սմբատ արքայազների միջև (որոնց հաշտեցնողների գլխավոր դերակատարն հենց Պետրոս կաթողիկոսն էր) առանց Վեստ Սարգիս ազդեցիկ իշխանի միջամտության, Սենեքերիմ Արծրունու ամբողջ Վասպուրականը բյուզանդացիներին զիջելու փաստի և այլ հանգամանքների, որոնք թուլացրել էին ողջ թագավորությունը: Պետրոս Գետադարձը իր ազդեցությունն ունենալով հանդերձ ըստ էության կնքեց Հովհաննես-Սմբատ արքայի կտակը՝ Անին հանձնելով բյուզանդացիներին: Այդուամենայնիվ, զգալով իր խաբված լինելը զղջալով հետ է կանգնել իր բյուզանդամետությունից և Հայ Եկեղեցու գաղափարական հենքը զորացնելու նպատակով պատվիրել Անանիա Սանահնեցի վարդապետին գրել «Բան հակաճառութեան ընդդէմ երկաբնակաց» երկը:

...շարունակելի
 

Հեղինակ՝ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար Այսօր, 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ Այսօր, 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» Այսօր, 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան Այսօր, 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան Այսօր, 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին Այսօր, 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան Այսօր, 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան Այսօր, 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ Այսօր, 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ Այսօր, 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը Այսօր, 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա Այսօր, 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան Այսօր, 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան Այսօր, 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան Այսօր, 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան Այսօր, 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան Այսօր, 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան Այսօր, 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց Այսօր, 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ Այսօր, 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար Այսօր, 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան Այսօր, 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք Այսօր, 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր Այսօր, 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին Այսօր, 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր Այսօր, 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով Այսօր, 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին Այսօր, 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների Այսօր, 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան Այսօր, 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել Այսօր, 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան Այսօր, 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ Այսօր, 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք Այսօր, 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան Այսօր, 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան Այսօր, 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության Այսօր, 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները Այսօր, 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան Այսօր, 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության Այսօր, 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան Այսօր, 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ Այսօր, 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր Այսօր, 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան Այսօր, 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը Այսօր, 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան Այսօր, 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան Այսօր, 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել Այսօր, 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը Այսօր, 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն Այսօր, 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց Այսօր, 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով Այսօր, 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան Այսօր, 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը Այսօր, 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան Այսօր, 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Այսօր, 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Այսօր, 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ Այսօր, 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան Այսօր, 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան Այսօր, 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր Այսօր, 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան Այսօր, 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ Այսօր, 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում 14/01/2025 19:13 «Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ 14/01/2025 19:08 Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում

Տվյալ բաժնի վերջին նյութերը