Հոգևոր բլոգ. Պարոն Բագրատյան, խոտոր ճամփեքով լույսին չես հասնի

11/09/2013 18:23

Հոգևոր բլոգ. Պարոն Բագրատյան, խոտոր ճամփեքով լույսին չես հասնի


Վերջին ժամանակներս կյանքի բոլոր ոլորտներում մեր հասարակությունը ենթարկվում է զանազան փորձությունների և տարատեսակ գաղափարական արշավանքների, որոնք առաջին հայացքից անմեղ և անկարևոր են թվում, սակայն բովանդակային իմաստով խորքային, հայեցակարգային և մտածողության վրա ազդելու և «նորի» անվան ներքո աշխարհայացք ձևավորելու միտումներ ունեն: Այս առումով արժեհամակարգի վերաձևման «նոր» լույսի ներքո փորձ է արվում նորովի տեսնել Հայ Եկեղեցու դերը ազգաստեղծման և պետականաստեղծման առաքելության մեջ, հիմնականում բացասական և ժխտական «նորահայտ» ըմբռնումներով և բացարձակ սուբյեկտիվ մեկնաբանություններով՝ հիմնված տվյալ անձի ոչ անպայման գաղափարական մտածողության, այլ անհատական զգացումների և դրդապատճառների վրա: Այս իմաստով բացառություն չէ նաև իմ երկրի վարչապետի (հոգ չէ թե նախկին)` Հրանտ Բագրատյանի religions.am կայքում 14.05.2011. տեղ գտած հարցազրույցը, որին ժամանակային առումով այսքան հեռավորությունից չէինք անդրադառնա, եթե այն վերստին շրջանառության չդրվեր և որոշակի կերպով մտածողության չափանիշ դառնալու հավակնություն չունենար: Թույլ տվեք ի սկզբանե հայտարարել, որ ոչ միայն այս, այլև զանազան այլ գրություններ ես չեմ գրում ո՛չ զայրույթով, ո՛չ ցասումով, ո՛չ ատելությամբ և ոչ այլ ինչ անձնական զգացումներով, այլ սիրով, խաղաղությամբ, դրական և անանձնական լույսի ներքո, սակայն մտահոգությամբ, հաստատ համոզումով և անսակարկ քննադատությամբ՝ պատրաստ նաև բանական քննադատության, առանց վիրավորանքների և հայհոյության:

Այժմ անդրադառնանք բուն հարցազրույցին, որի որոշ դրույթներ որակել էինք բացառիկ ապաշնորհ և անգրագետ. կրկնում եմ որոշ դրույթներ և ոչ Բագրատյան Հրանտ անձը: Ցավոք, այդ որոշ դրույթները հենց հիմնական և առանցքային գաղափարներն են` առնչված Հայ Եկեղեցու ազգաստեղծ և պետականաշեն առաքելությանը, այն էլ պատմագիտական ահռելի սխալներով և կամայական անճշտություններով ողողված: Զարմանալի է և ցավալի, որ իմ վարչապետը նման կերպ կարող է վերաբերվել իր իսկ սեփական կենսագրությանն ու ինքնության պատմությանը, ամեն գնով փորձելով արդարացնել իր անձնական թեզիսները: Առանց երկարաբանելու նախ անդրադառնամ պատմական տվյալների բացարձակ անճշտություններին (կամա թե ակամա), որոնց վրա պրն. Բագրատյանը կառուցել է իր վերլուծությունը: Այսպես՝

1. «Մեզ է հասել նաև Պապ թագավորի մասին պատմությունը` շարադրված Ագաթանգեղոսի կողմից, որտեղ ակնհայտ է կոնֆլիկտը Պապի և եկեղեցու միջև»: Հակառակ մեր բոլոր ջանքերին` պարզելու Ագաթանգեղոսի և Պապ թագավորի կապը և հայտնված տեղեկությունները մեզ այդպես էլ չհաջողվեց: Հավանաբար, գոյություն ունեն բանասիրությանն ու պատմագիտությանն անհայտ Ագաթանգեղոսի նորագիր պատառիկներ, որոնց տիրապետում է միայն Հրանտ Բագրատյանը: Հայտնեմ, սակայն, որ մեզ միայն հայտնի է Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի պատմությունն այս մասին: Հատկապես Մովսես Խորենացու տեղեկությունը վկայում է, թե ինչպիսի առանցքային դերակատարություն է ունեցել Ներսես Մեծ հայրապետը Հայաստանի խառնակ ժամանակներում Պապին թագավորեցնելու, Հայաստանի ազատագրման և ապա կենտրոնախույս բոլոր ուժերին նրա հետ հաշտեցնելու հարցում: Ցավոք, հետագայում այդ ուժերն էլ պատճառ դարձան նրա սպանության, որը հետագայում ձգվեց մինչև Մուշեղ Մամիկոնյան սպարապետի սպանությունը:

2. «Շատ հետաքրքիր է, որ երբ Վահրամ Պահլավունին իր ամբողջ զինուժով քաշվեց-գնաց Վրաստան, որը հիմք ծառայեց Թամար թագուհու ու Դավիթ Շինարարի համար (ի դեպ, դա վրացական պետության միակ լուսավոր էջերն են), Հայաստանում զինուժ չմնաց, որովհետև եկեղեցու շրջանակներում զինուժ չի դաստիարակվում»: Զուտ թվական տվյալներով հայտնեմ, որ Վահրամ Պահլավունին նահատակվել է 1046/47թ.-ին Անիի պատերի տակ զենքը ձեռքին մարտնչելով Դվինի Էմիր Աբուլ-Ասվարի դեմ, իսկ վրաց Թամար Մեծ հռչակված թագուհին գահակալել է 1184-1213թ.-ին, Դավիթ Դ Շինարարը՝ 1084-1125: Այս պարզ թվային համադրությունն իսկ չափազանց խոսուն է, եթե իհարկե չենք խոսում հարության իրականության մասին: Իսկ զինուժի դաստիարակման առումով լսե՞լ եք Մուշեղ, Վասակ, Վարդան, Մանվել Մամիկոնյանների, Սմբատ Բագրատունու, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու, Աշոտ Բ Բագրատունու, Լևոն Բ թագավորի, Սմբատ Գունդստաբլի, Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի, Գարեգին կաթողիկոս Հովսեփյանցի, Սևքարեցի Սաքոյի և շատ ուրիշների մասին:

3. «Քրիստոնեությունը 10-րդ դարում կիսվեց և հիմա ներկայացված է երեք խոշոր կոնֆեսիաներով: Հայերի լկտիությունն այնքան հերիքեց, որ այդ երեքից ոչ մեկին չմիացան: Եվ սրա հիմքում փոքրիկ մաֆիան է, որը կոչվում է Հայ եկեղեցու կառավարում: Եվ այդ ֆրազով, որը դուք նշեցիք, եկեղեցին փորձում է խաբել, մոլորեցնել հավատացյալներին»: Քրիստոնեության պատմությանը հայտնի «Մեծ Հերձվածը» տեղի է ունեցել 11-րդ դարում (1054թ.) Հռոմի և Կ.Պոլսի Աթոռների միջև դավանական և շատ հավանաբար քաղաքական գետնի վրա, որից հետո Հռոմի Աթոռն իրեն հռչակեց «Կաթոլիկ», իսկ Կ.Պոլսինը՝ «Տիեզերական»: Հետագայում 16-րդ դարում Կաթոլիկ եկեղեցուց ծնունդ առավ Բողոքական շարժումը: Պարզ դատողությունն էլ վկայում է, որ հայերի «լկտիությունն ու կառավարող մաֆիան» (հավանաբար հարազատ կառավարման սկզբունք) բացարձակ առնչություն չունէին այս ամենի հետ: Թերևս «լկտի և մաֆիոզ կառավարիչներ» ասելով հեղինակը ի նկատի ունի Կոմիտաս կաթողիկոսին, Սահակ Ձորափորեցուն, Սբ. Հովհան Օձնեցուն, Խոսրովիկ Թարգմանչին, Ստեփանոս եպիս. Օրբելյանին, Մխիթար Գոշին, Վանական վարդապետին, Վարդան Արևելցուն, Գրիգոր Մագիստրոսին, Եսայի Նչեցուն, Հովհան Որոտնեցուն, Սբ. Գրիգոր Տաթևացուն, նույնիսկ Սբ. Ներսես Շնորհալուն և այլ մեծերի՞ն: Խնդրում եմ զգույշ վարվեք և երբեմն հիշեք հայելու գոյության մասին:

4. «Մի պահ Կիլիկիան նույնիսկ կաթոլիկություն ընդունեց»: Կիլիկիո Հայկական Թագավորությունը երբեք Կաթոլիկություն չի ընդունել: Եղել է միտում Գրիգոր Զ Ապիրատ (այդ պատճառով էլ մականվանվել է Ապիրատ) կաթողիկոսի կողմից միանալու Կաթոլիկ եկեղեցուն, ինչպես նաև Հեթում Բ թագավորը Կաթոլիկ դավանանք է ընդունել և միացել ֆրանցիսկյան միաբանության լքելով պետության կառավարումը: Պատմագիտությունը մեծավ մասամբ վկայում է, որ Կիլիկյան Հայաստանի անկման (1375թ.) պատճառ հանդիսացան դեպի արևմուտք, մասնավորաբար Հռոմ քաղաքական ուղղվածությունը՝ կաթոլիկության ընդունման ձգտումով և իշխանների գահակալական ներքին կռիվները, որոնց ոգի ի բռի ընդդիմանում էր Հայոց Եկեղեցին թե՛ արևմուտքում և թե՛ արևելքում: Ինչպես վկայում է Ստեփանոս Սյունեցի Օրբելյանը հալածված Կոնստանդին Բ Հայոց կաթողիկոսը բանտ նետվելու պահին իսկ վերցրել է Սբ. Գրիգոր Լուսավորչի Աջը և օրհնել Հայոց թագավորությունն ու հայ ժողովրդին՝ մի դրվագ, որ կարող է ուսանելի լինել այսօրվա «պետական մտածողություն» ունեցողների համար: Սա նաև ընդհանուր առմամբ այն ներմտածողության բացառիկ արտահայտությունն է, որի կրողը եղել է Հայ Եկեղեցին՝ ազգաստեղծման և պետականաստեղծման առումով, որին կանդրադառնանք ստորև:

5. «Մենք ունեցել ենք 132 կաթողիկոս, որոնց գրեթե բոլորի գերեզմանները և ծննդյան ու մահվան տարեթվերը մենք գիտենք: Առ այսօր մի թագավորի գերեզման չի պահպանվել»: Կարծում եմ իր վարչապետության տարիներին պրն. Բագրատյանը կամ իր ենթակաները պետք է որ այցելած լինեին Աղձ կամ Աղց գյուղը: Եթե ոչ ապա ասեմ, որ այն գտնվում է Աշտարակից 8կմ. հեռավորության վրա: Այնտեղ է գտնվում Արշակունի թագավորների դամբարանը ընդ որում հեթանոս և քրիստոնյա: Ներշնչումի և սեփական կենսագրությունը իմանալու համար խորհուրդ կտայի այցելել: Ցավալիորեն, ոչ բոլոր կաթողիկոսների և լուսավոր վարդապետների գերեզմաններն են պահպանվել, իսկ պահպանվածն էլ մշակույթի նախարարության «խնամքի և հովանու» ներքո հայտնվել էին ոչնչացման եզրին՝ վկան Սբ. Հովհան Օձնեցու գերեզմանը:

6. Այժմ շատ չարչրկված Պետրոս Ա Գետադարձի հակասական կերպարի մասին, ում այդքան ջերմեռանդությամբ անդրադառնում են մեր նորօրյա պատմագիրները: Ինչպես հայտնում են մեր պատմիչները (Ասողիկ, Արիստակես Լաստիվերցի, Մատթեոս Ուռհայեցի) նա եղել է բացառիկ բարձր ուսումով իր ժամանակի զարգացած այրերից, սակայն «գանձասեր», մեծ հարստության և ազդեցության տեր, իսկ գաղափարական իմաստով ունեցել է բյուզանդական կողմնորոշում: Այսուհանդերձ, բացարձակ սխալ է Անիի թագավորության անկումը վերագրել սոսկ կաթողիկոսին առանց վերլուծելու ներքին գահակալական կռիվները Աշոտ և Հովհաննես-Սմբատ արքայազների միջև (որոնց հաշտեցնողների գլխավոր դերակատարն հենց Պետրոս կաթողիկոսն էր) առանց Վեստ Սարգիս ազդեցիկ իշխանի միջամտության, Սենեքերիմ Արծրունու ամբողջ Վասպուրականը բյուզանդացիներին զիջելու փաստի և այլ հանգամանքների, որոնք թուլացրել էին ողջ թագավորությունը: Պետրոս Գետադարձը իր ազդեցությունն ունենալով հանդերձ ըստ էության կնքեց Հովհաննես-Սմբատ արքայի կտակը՝ Անին հանձնելով բյուզանդացիներին: Այդուամենայնիվ, զգալով իր խաբված լինելը զղջալով հետ է կանգնել իր բյուզանդամետությունից և Հայ Եկեղեցու գաղափարական հենքը զորացնելու նպատակով պատվիրել Անանիա Սանահնեցի վարդապետին գրել «Բան հակաճառութեան ընդդէմ երկաբնակաց» երկը:

...շարունակելի
 

Հեղինակ՝ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:12 Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատվամիջոցները վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածում. թյուրքագետ Այսօր, 10:05 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի Այսօր, 09:54 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/05/2024 22:51 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Գևորգ Պետրոսյանը և Լուսինե Հարոյանն են 04/05/2024 22:19 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազան 04/05/2024 21:37 Եկեղեցու զանգերը հնչեցին 04/05/2024 21:21 Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողները 04/05/2024 21:04 Պաշտոնական հայտարարություն չկա, Բայց Գազայի հյուսիսում իսկական սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն 04/05/2024 20:51 Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի 9 000 զինվորական 04/05/2024 20:35 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք (Տեսանյութ) 04/05/2024 20:18 Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» 04/05/2024 20:00 ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության 04/05/2024 19:40 Յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 04/05/2024 19:27 Մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ կոլաբորացիոն կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և պահանջում ենք հրաժարական․ Շվեդիայի Հայկական միությունների համադրող կենտրոն 04/05/2024 19:04 Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/05/2024 18:53 Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 04/05/2024 18:38 Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» 04/05/2024 18:23 Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ 04/05/2024 18:06 Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան 04/05/2024 17:53 Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 04/05/2024 17:38 «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը 04/05/2024 17:24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է 04/05/2024 16:57 Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան 04/05/2024 16:48 Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ 04/05/2024 16:35 Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի 04/05/2024 16:20 Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց պես կռվել մեր հողի համար․ Զոհված զինվորի մայր՝ Ալիսա Գևորգյան (Տեսանյութ) 04/05/2024 16:09 Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող․ Գառնիկ Դանիելյան 04/05/2024 15:57 Պայքարը տավուշյանից պետք է վերածվի համազգայինի, ժողովրդի պահանջը պետք է արտահայտվի Երևանում․ Սուրեն Պետրոսյան 04/05/2024 15:52 Լենա տատն օրհնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք սկսում են քայլերթ դեպի Երևան (Տեսանյութ) 04/05/2024 15:41 Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ 04/05/2024 15:19 Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան 04/05/2024 15:05 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց 04/05/2024 14:54 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:42 Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:33 Մեկնարկել են «Eurowings» ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը 04/05/2024 14:22 Անձրև, կարկուտ, քամի. եղանակը դեռ չի տաքանա 04/05/2024 14:00 Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում 04/05/2024 13:42 Հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ. ինչ է կատարվել Երևանում՝ տեղատարափ անձրևի հետևանքով (Տեսանյութ) 04/05/2024 13:17 «Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 04/05/2024 13:10 Այսպիսի ելք չէինք սպասում․ գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ 04/05/2024 12:57 Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. Փաստաբան 04/05/2024 12:41 «Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի». Գեղարքունիքում ավարտվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի իրազեկման արշավը 04/05/2024 12:18 Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. Թյուրքագետ 04/05/2024 12:14 Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ 04/05/2024 11:58 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 04/05/2024 11:51 Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը (Տեսանյութ) 04/05/2024 11:24 Աշտարակում փրկարարները փոսի մեջ քաղաքացու դի են հայտնաբերել 04/05/2024 11:13 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան 04/05/2024 11:04 Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի 04/05/2024 10:46 Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը 04/05/2024 10:38 Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների 04/05/2024 10:34 Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. «Սիվիլնեթ» 04/05/2024 10:32 Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ 04/05/2024 10:29 Գյումրիի տներից մեկում հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 04/05/2024 10:27 Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան 04/05/2024 10:10 Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները 04/05/2024 10:03 ՄԻՊ-ը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը 04/05/2024 09:59 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ 04/05/2024 09:56 «Փաստ». Ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները և ովքե՞ր են խառնված այդ պատմությանը 04/05/2024 09:51 «Հրապարակ»․ Ոստիկանների նոր հանդերձանք են գնում․ 43 մլն դրամ է ուղղվել 04/05/2024 09:48 «Փաստ». Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես 04/05/2024 00:49 ՊՆ-ից հերքում են լուրերն, ըստ որոնց ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ 03/05/2024 22:43 Ինչ անել, եթե երեխայի մոտ ալերգիկ ռինիտ է առաջացել 03/05/2024 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ 03/05/2024 22:19 Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալիա է գործուղում՝ Միլան, Վենետիկ, Հռոմ 03/05/2024 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված 03/05/2024 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 03/05/2024 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա 03/05/2024 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 03/05/2024 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի 03/05/2024 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում 03/05/2024 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» 03/05/2024 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները 03/05/2024 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին 03/05/2024 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» 03/05/2024 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան 03/05/2024 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին 03/05/2024 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) 03/05/2024 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու 03/05/2024 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին 03/05/2024 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 03/05/2024 18:27 «Վտանգավոր է»․ Կրեմլի արձագանքը՝ բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի հայտարարությանը 03/05/2024 18:15 Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ Factor.am 03/05/2024 18:10 Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ) 03/05/2024 18:00 Կիրանցի մոտ պայթյունների ձայներ են լսվելու, ՊՆ-ն է հայտարարել 03/05/2024 17:50 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան 03/05/2024 17:37 Մայիսի 1-ի գիշերը Երևանի հյուրանոցներից մեկի մոտ 35-ամյա տղամարդու են սպանել 03/05/2024 17:24 Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը․ Բեգլարյան 03/05/2024 17:11 Հայաստանի իշխանության գործողությունները հետագա կապիտուլյացիա են և հակասում են ՀՀ Սահմանադրությանը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 03/05/2024 16:59 Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ, օր օրի շատանում է քաղբանտարկյալների թիվը․ Խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը 03/05/2024 16:50 «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում 03/05/2024 16:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 03/05/2024 16:33 Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով 03/05/2024 16:30 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է. Տեսանյութ 03/05/2024 16:15 Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջ 03/05/2024 16:05 Վթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 03/05/2024 15:59 «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր 03/05/2024 15:50 Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների և քաղբանտարկյալների 03/05/2024 15:42 Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար 03/05/2024 15:32 Այսօր ընձառյուծի միջազգային օրն է, Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի