12/09/2013 17:30
Բացվել է Հրանտ Մաթևոսյանի արձանը
Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի բակում բացվել է հայ մեծանուն գրող-հրապարակախոսի արձանը: Արձանի հեղինակը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանն է: Միջոցառմանը ներկա էին նաև մեծ գրողի ընտանիքի անդամներն ու նրա արվեստը գնահատող բազմաթիվ հյուրեր:
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ մեծ արձակագրի անունը կրող դպրոցի բակում ազգային էության ու կեցվածքի խորհրդանիշ դարձած Հրանտ Մաթևոսյանի արձան ունենալն ուղղակի անհրաժեշտություն էր. «Շատ ուրախ ենք, որ այսօրինակ, այն էլ հեղինակավոր քանդակագործ Արտաշես Հովսեփյանի այս գործն այսօր տեղադրվում է դպրոցի բակում: Նաև անհրաժեշտություն էր, որ Հրանտ Մաթևոսյանի որակի, հատկանիշների, ազգային էության ու կեցվածքի խորհրդանշումը քանդակի տեսքով լիներ դպրոցի բակում՝ այդպիսով մնալով որպես մեզ անընդհատ հուշող, շարունակ հորդորող ու ճանապարհ ցույց տվող խորհրդանիշ: Հրանտ Մաթևոսյանի մեծությունը նախևառաջ չափվում է իր ստեղծագործություններով ու նաև համաշխարհային իր կշռով: Բայց նաև մենք օրինակ ունենք վերցնելու մտավորականի կեցվածքից, դրսևորումներից և, իհարկե, իր յուրօրինակ տեսակից»,- ընդգծել է Արամ Սուքիասյանը: