17/09/2013 16:22
Բրեդ Փիթը կտրել է երկար մազերը և հայտնվել նոր սանրվածքով. Ֆոտոշարք
49-ամյա դերասան Բրեդ Փիթը, ով իր երկար մազերի պատճառով ավելի շատ նմանվում էր հիպիի, քան հոլիվուդյան դերասանի, նոր սանրվածքով է հանդես եկել:
Դերասանի նոր սանրվածքը կերպարանափոխել է Փիթին: Իր նոր իմիջի համար դերասանը պարտական է նոր դերին, որը խաղալու է 2-րդ համաշխարհային պատերազմին նվիրված «Զայրույթ» ֆիլմում:
Բրեդ Փիթը, ով չէր կտրել մազերը 2009թ.-ից սկսած, նոր սանրվածքի շնորհիվ կարծես թե այլ մարդ է դարձել:
Այժմ դերասանը նկարահանումների է Լոնդոնում, որտեղ սովորում է տանկ վարել: Նշվում է, որ Անջելինա Ջոլին և 6 երեխաները այժմ գտնվում են Ավստրալիայում: