18/09/2013 16:52
Հայաստանը միանում է «Վիքին սիրում է հուշարձաններ 2013» մրցույթին
Այս տարի առաջին անգամ Հայաստանը միանում է «Վիքին սիրում է հուշարձաններ» (Wiki Loves Monuments) միջազգային լուսանկարչական մրցույթին:
Մրցույթը 2012 և 2013 թվակններին գրանցվել է Գինեսի գրքում որպես աշխարհի ամենամեծ լուսանկարչական մրցույթ։ 2011 թվականին, 18 երկրներից մոտ 5000 մասնակիցները բեռնել էին 168.208 լուսանկար, 2012 թվականին լուսանկարների թիվը գերազանցել էր 350.000–ը, 35 երկնրերից մասնակիցների թիվը մոտ 15 000։ Տասնյակ հազարավոր հուշարձանների լուսանկարներ հայտնվել են Վիքիպահեստում՝ որտեղից էլ դրանք օգտագործվել են Վիքիպեդիայի և մյուս քույր նախագծերի հոդվածներում, ինչպես նաև այլուր։
Հայաստանը ունի պետության կողմից հաշվառված 23.460 հուշարձան։ Դրանցից մեծ մասի մասին քչերը գիտեն։ Շատերը դժվարամատչելի տեղերում են գտնվում։ Շատերի հետագա գոյությունն էլ վտանգված է։