21/09/2013 13:19
«Սեքս-ջիհադի» մասնակիցները Սիրիայից հղի վերադառնում են Թունիս
Բավականին երկար ժամանակ Թունիսը Սիրիա «սեքս-ջիհադի» համար կանանց և աղջիկների մատակարարող հիմնական երկիրն էր: Այդ երկրից հարյուրավոր կանայք և աղջիկներ են մեկնել Մերձավոր Արևելք, որպեսզի այնտեղ բավարարեն Ասադի դեմ պայքարող գրոհայինների սեռական ցանկությունները:
«Ջիհադի» ընթացքում մեկ կինը բավարարում էր մի քանի տասնյակ տղամարդկանց` նրանց հետ մի քանի ժամով ամուսնություն ձևակերպելով, որպեսզի չխախտվեն իսլամի օրենքները:
Թունիսի ՆԳ նախարար Լոֆտի բեն Ջեդդուն Ազգային ասամբլեայում բարձրացրել է Թունիս` «ջիհադից» վերադարձող կանանց հարցը:
Նրա խոսքով` տասնյակ և հարյուրավոր գրոհայինների հետ սեռական կապերից հետո այդ կանայք հղի վերադառնում են Թունիս, սակայն նրանց ոչ մեկ օգնություն չի ցուցաբերում:
Նախարարը կոչ է արել օգնության ձեռք մեկնել այդ կանանց: