23/09/2013 20:16
«Բանդայի գործով» Ա. Դալլաքյանի հոր փաստաբանը դիմելու է գլխավոր դատախազին
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը այսօր որոշում է կայացրեց դադարեցնել «բանդայի գործով» ամբաստանյալ Արման Դալլաքյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ մահվան հիմքով:
Ա. Դալլաքյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վաչագան Քոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ծնողների համար դժվար է եղել մասնակցել դատերին, սակայն իրենք պատրաստվում են դիմել ՀՀ գլխավոր դատախազին` Ա. Դալլաքյանի նկատմամբ բռնությունների, խոշտանգումների, ոչ բավարար բժշկական օգնություն ցուցաբերելու հարցով:
Նա նշեց, որ առայժմ որևէ փորձաքննության պատասխան չեն ստացել:
Նշենք, որ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին ժամը 20.42-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատաողական հիմնարկում մահացել է բանդիտիզմի գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը:
Ավելի վաղ Ալբերտ Դալլաքյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ինքը մեծ հույսեր չի կապում արդադադատության հետ, սակայն ցանկանում է պայքարել:
«Որևէ մեկը որդուս դեմ ցուցմունք չի տվել, սակայն նրան բռնության, ծեծի են ենթարկել: Դա ինչ-որ մեկին պետք է եղել: Ես արդեն դիմել եմ ՀՀ Նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, սակայն դեռևս պատասխան չեմ ստացել»,-ասել էր նա:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
Դ. Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
Ս. Դավթյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
Ա. Դալլաքյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
Ա. Մանուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով,
Ք. Ամոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախորդող հրապարակում` «Բանդայի գործով» Արման Դալլաքյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
Բանդայի գործ. Ա. Դալլաքյանի հայրը դիմել է Նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին
«Բանդայի գործով» ՔԿՀ-ում մահացած Արման Դալլաքյանը վնասվել էր ձերբակալվելիս