24/09/2013 16:10
Ազատամարտիկ. Վոլոդյա Ավետիսյանի արածը հավասար է ձու գողանալուն
Վոլոդյա Ավետիսյանի արածը հավասար է ձու գողանալուն: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը` խոսելով ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալության մասին:
«Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալությունն անիմաստ էր: Իմաստ չուներ ձերբակալել մի մարդու, ով շատ հանգիստ առաջարկներ էր ներկայացնում, վարչապետի հետ էր հանդիպում: Կարելի էր նրան հրավիրել մի տեղ և ասել` գումարը հետ վերադարձրա»,-ասաց «Արաբո» ջոկատի հրամանատարն ու ավելացրեց, որ ազատամարտիկի ձերբակալությունն ամենամեծ վնասը կհասցնի իշխանություններին:
Միաժամանակ ասուլիսի մյուս բանախոս, ազատամարտիկ, լրագրող Ռուբեն Հովհաննիսյանը բացառեց, որ Վոլոդյա Ավետիսյանն իսկապես մեղավոր է.
«Եթե մի մարդ ընդունակ է իր ազատամարտիկ ընկերների համար նստացույց անել, բողոքի ձայն բարձրացնել, ապա նա ընդունակ չէ կաշառք վերցնել»,- ասաց Ռուբեն Հովհաննսիայանը:
Հիշեցնենք, որ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն, ով վերջին ամիսների ընթացքում բարձրաձայնում է ազատամարտիկների սոցիալական վատ վիճակի մասին, ձերբակալվել է կաշառք տարիներ առաջ կաշառք վերցնելու մեղադրանքով:
Նախորդող հրապարակում` Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է խարդախության մեղադրանքով