25/09/2013 12:51
Աղվան Հովսեփյանը կղեկավարի միասնական քննչական մարմնի հանձնաժողովը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրել է Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծել: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով, 55-րդ հոդվածի 6-րդ կետով և քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա միասնական քննչական մարմին կազմավորելու նպատակով որոշում եմ.
1. Ստեղծել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով:
2. Հաստատել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
3. Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովին` մշակել և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացնել միասնական քննչական մարմնի կազմավորման և գործունեության համար անհրաժեշտ օրենքների նախագծերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մինչև սույն կարգադրության 3-րդ կետում նշված օրենքների ուժի մեջ մտնելը մշակել համապատասխան իրավական ակտերի նախագծեր` միասնական քննչական մարմնի կազմավորման և գործունեության ֆինանսական, շենքային և նյութատեխնիկական ապահովման նպատակով:
Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի կազմը.
Աղվան Հովսեփյան Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Արամ Թամազյան Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)
Գեորգի Կուտոյան Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական
Գրիգոր Մուրադյան Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Պավել Սաֆարյան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Արա Նազարյան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ
Տիգրան Բարսեղյան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Գագիկ Համբարձումյան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ
Վարդան Եղիազարյան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի պետ
Արմեն Հարությունյան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ
Էդուարդ Մարիկյան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ
Արթուր Ղամբարյան Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ (համաձայնությամբ)
Հրայր Ղուկասյան Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար (համաձայնությամբ):