26/09/2013 09:54
Հարձակվել են Զարուհի Փոստանջյանի վրա, կոտրել տեսախցիկը
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում կիրակի օրը տեղի ունենալիք պատգամավորի լրացուցիչ ընտրությունների քարոզարշավի շրջանակում, որտեղ պայքարում են հանրապետական Արմեն Կարապետյանն ու «Ժառանգությունից» Սամվել Հայրապետյանը, Սյունիքում գտնվող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Մեղրիից Երևան վերադառնալիս ենթարկվել է ռուս սահմանապահների հարձակմանը:
Պատգամավորի փոխանցմամբ՝ նրանք կանգնեցրել են իրենց մեքենան և առանց որևէ պատճառաբանության ստուգումներ իրականացրել՝ ավելի ուշ պարզաբանելով, որ հետախուզվող անձի են փնտրում: Կողմերի միջև վիճաբանություն է սկսվել, ինչից հետո սահմանապահներից մեկը ձեռքով հարվածել և կոտրել է միջադեպը նկարահանող «Ժառանգության» տեսախցիկը: Այս մասին գրել է «Ժամանակը»: